ABNews

Ի՞նչ պետք է անի հարկ վճարողը շրջանառության հարկի համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելիս

Լուրեր | 2026/06/02 14:22

Ի՞նչ պետք է անի հարկ վճարողը շրջանառության հարկի համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելիս

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեսանյութ է հրապարակել, որտեղ մանրամասն ներկայացնում է հարկային տարվա ընթացքում շրջանառության հարկի համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու ընթացակարգն ու Ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) հաշվանցումների իրականացման կարգը:

ԱԱՀ գումարների վերաձևակերպում և հաշշվանցում

Ըստ կոմիտեի պարզաբանման՝ եթե հարկ վճարողը տարվա ընթացքում որևէ պահի դրությամբ դադարում է համարվել շրջանառության հարկ վճարող և անցում է կատարում հարկման ընդհանուր համակարգ, ապա ԱԱՀ վճարող համարվելու դեպքում նա ունի իրավական հնարավորություն կատարելու վերաձևակերպումներ։

Մասնավորապես, տնտեսվարողը կարող է վերաձևակերպել շրջանառության հարկ վճարող համարվելու ժամանակաշրջանում չհաշվանցված ավելացված արժեքի հարկի գումարները՝ ՀՀ հարկային օրենսգրքի 73-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն։

Առանցքային պայման հարկ վճարողների համար

ՊԵԿ-ը հորդորում է հաշվի առնել կարևոր մի կանոն. ԱԱՀ գումարների հաշվանցումներ կարելի է իրականացնել բացառապես այն դեպքում, եթե այդ չհաշվանցված ԱԱՀ գումարները վերագրվում են ԱԱՀ վճարող համարվելու ժամանակաշրջանի ԱԱՀ-ով հարկվող գործարքներին:

Պարտադիր ներկայացվող փաստաթղթերը

Համակարգերի փոփոխության և ԱԱՀ վճարող համարվելու դեպքում տնտեսվարողը պարտավոր է էլեկտրոնային տարբերակով հարկային մարմին ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

Որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարություն,

Որպես ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն:

ՊԵԿ-ի պատրաստած տեղեկատվական տեսանյութն ու քայլերի հաջորդականությունը հասանելի են կոմիտեի պաշտոնական հարթակներում:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը