Ինչ է Միասնական հաշվետվողական ստանդարտը և ինչու է ներդրվել
Լուրեր |
Ավարտվեց ոչ ռեզիդենտների ֆինանսական հաշիվների տվյալների փոխանակման այս տարվա գործընթացը
2025 թվականին Հայաստանն առաջին անգամ հարկման նպատակով ոչ ռեզիդենտների ֆինանսական հաշիվների վերաբերյալ փոխադարձության սկզբունքով տեղեկություններ է փոխանակում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) նախաձեռնած ավտոմատ փոխանակման համակարգին միացած ավելի քան 120 պետություններից 47-ի հետ (երկրների ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքում)։
Սեպտեմբերի 30-ին ավարտվեց տվյալների փոխանակման այս տարվա գործընթացը։ Հաջորդ տարիներին փոխանակվող երկրների ցանկը կընդլայնվի և կհամալրվի այն պետություններով, որոնք 2025 թվականին դեռևս չեն ընտրել Հայաստանի Հանրապետությունը որպես գործընկեր երկիր։ Հիշեցնենք, որ Հայաստանը 2023 թվականին վավերացրել է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի կողմից ընդունված «Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների միջև բազմակողմ համաձայնագիրը, որի դրույթներն իրականացվում են Միասնական հաշվետվողական ստանդարտի միջոցով։
Ի՞նչ է Միասնական հաշվետվողական ստանդարտը և ո՞րն է դրա ներդրման նպատակը
Ի՞նչ է ստանդարտը և ե՞րբ է ներդրվել Հայաստանում
Հայաստանը 2023 թվականից միացել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից մշակված տեղեկությունների ավտոմատ փոխանակման համակարգին՝ ներդնելով Միասնական հաշվետվողական ստանդարտը։ Արդյունքում՝ Հայաստանը շուրջ 120 պետությունների և աշխարհագրական տարածքների հետ, տարեկան մեկ անգամ, փոխադարձության սկզբունքով իրականացնելու է ոչ ռեզիդենտների ֆինանսական հաշիվների վերաբերյալ ավտոմատ փոխանակում։ Փոխանակում տեղի չի ունենա այն պետությունների հետ, որոնց հետ Հայաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ, դրանք են՝ Ադրբեջանը, Թուրքիան և Պակիստանը։
Ո՞ւմ է վերաբերում տեղեկությունների փոխանակումը
Տեղեկությունների ավտոմատ փոխանակումը վերաբերում է բոլոր այն ՈՉ ռեզիդենտ հարկ վճարողներին (ֆիզիկական անձ, կազմակերպություն), ովքեր ունեն ֆինանսական հաշիվ ՀՀ առևտրային բանկերում և ներդրումային ընկերություններում։ Հաշվետու ֆինանսական հաստատությունը պետք է ֆինանսական հաշիվ բացող կամ հաշիվ ունեցող անձին տեղեկացնի կամ հանրային կերպով հասանելի դարձնի ստանդարտի շրջանակում փոխանակվող տեղեկությունը հարկային մարմնին տրամադրելու վերաբերյալ պահանջը։
Ինչպե՞ս է իրականացվելու տեղեկությունների փոխանակումը
Հայաստանի ֆինանսական հաստատություններում ՈՉ ռեզիդենտ հարկ վճարողների ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունները Հայաստանն ավտոմատ կերպով փոխանակելու է հաշվետերերի հարկային ռեզիդենտության երկրներում գործող հարկային մարմինների հետ։ Փոխադարձության սկզբունքով ՀՀ պետական եկամուտների կոմիտեին կտրամադրվեն գործընկեր պետությունների ֆինանսական հաստատություններում բացված Հայաստանի հարկային ռեզիդենտների ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունները։ Տեղեկությունները հասանելի են միայն հարկային մարմիններին և որևէ այլ պետական մարմին չի ունենա հասանելիություն։
Ո՞ր տեղեկություններն են ենթակա փոխանակման
Հաշվետու ֆինանսական հաստատությունները հարկային մարմին են ներկայացնելու ՈՉ ռեզիդենտների նոր բացվող և գործող ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկատվություն։ Հայաստանի Հանրապետության դեպքում նոր ֆինանսական հաշիվները հաշվետու ֆինանսական հաստատությունում 2024 թվականի հունվարի 1-ից հետո բացված հաշիվներն են՝ անկախ ֆինանսական հաշվի արժեքից։ Գործող հաշիվներ են՝ հաշվետու ֆինանսական հաստատությունում մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ բացված ֆինանսական հաշիվները։ Ֆիզիկական անձանց դեպքում հաշվի մնացորդի շեմ սահմանված չէ, իսկ գործող իրավաբանական անձինք հաշվետու են, եթե ֆինանսական հաշիվների մնացորդների հանրագումարը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ գերազանցում է 250 000 ԱՄՆ դոլարը կամ դրա համարժեքը ՀՀ դրամով կամ այլ արտարժույթով։
Ի՞նչ նպատակ ունի ստանդարտի ներդրումը
Տեղեկությունների փոխանակումն իրականացվում է բացառապես հարկման նպատակով, հետևաբար փոխանակման ենթակա չեն ՀՀ քաղաքացիների տվյալները։ Տեղեկությունների ավտոմատ փոխանակման համակարգը հնարավորություն կտա առավել ճշգրիտ հաշվարկելու Հայաստանի ռեզիդենտների հարկային պարտավորությունները, բարձրացնելու հարկային կարգապահությունն ու թափանցիկությունը, նվազեցնելու օֆշորային հաշիվները և ապահովելու հարկային եկամուտների աճ։
Հիշեցում՝ հարկման նպատակով ռեզիդենտություն վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ են համարվում այն ֆիզիկական անձինք, որոնք հարկային տարվա ընթացքում 183 օր և ավելի փաստացի գտնվել են Հայաստանում և (կամ) նրանց կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանում, այսինքն, նրա ընտանիքը, տունը կամ բնակարանը, անձնական կամ ընտանիքի հիմնական գույքը, մասնագիտական կամ այլ գործունեության վայրը գտնվում է Հայաստանում։ Ռեզիդենտներ են համարվում նաև Հայաստանում պետական ծառայության մեջ գտնվող՝ ժամանակավորապես ՀՀ տարածքից դուրս աշխատող ֆիզիկական անձինք: ՀՀ ռեզիդենտ կազմակերպություն է համարվում այն կազմակերպությունը, որի գտնվելու վայրը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը:
Իրազեկման թերթիկն՝ այստեղ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․