Ի՞նչ փոփոխություններ են սպասվում ավտոտնակների և հողերի գրանցման գործընթացում
Լուրեր |
Թովմասյանը հայտնեց, որ ինքնակամ շինությունների հաշվառման նոր փաթեթն արդեն ուղարկվել է կառավարություն։
ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն Ազգային ժողովում անդրադարձավ Երևանի ավտոտնակների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման գործընթացում առկա խնդիրներին։ Թովմասյանը նշեց, որ հարցը բազմաշերտ է և պետք է տարբերել մինչև 2005 թվականը կատարված իրավունքի պետական գրանցումները և դրանից հետո առաջացած դեպքերը։ «Մինչև 2005 թվականը ինքնակամ շինությունները հաճախ օրինականացվել են առանց հողի նկատմամբ սեփականության իրավունքի, ինչը ներկայումս օրենսդրությամբ բացառվում է։ Այսօր նման հարցերը կարգավորվում են համայնքների գլխավոր հատակագծերով»,-նշեց նա։
Թովմասյանը հայտնեց, որ ինքնակամ շինությունների հաշվառման նոր փաթեթն արդեն ուղարկվել է կառավարություն, և դրա հաստատումից հետո այն կներկայացվի Ազգային ժողով՝ կարգավորումների նոր փուլ ապահովելու համար։
«Եթե կլինեն քաղաքացիներ, որոնք բաց են թողել իրենց շինությունների օրինականացման ժամկետը կամ մոռացել են, նրանք հնարավորություն կունենան հաշվառելու այդ շինությունները։ Սա կլինի ևս մեկ հնարավորություն իրավական դաշտ բերելու տարիներ շարունակ անորոշ վիճակում գտնվող գույքերը»,-ընդգծեց Կադաստրի կոմիտեի ղեկավարը։
Նրա խոսքով՝ այն քաղաքացիները, որոնք ժամանակին վարձակալական հողի պայմանագիր են կնքել, և կողմերը չեն դիմել դրա դադարեցման համար, պայմանագրերը համարվում են անժամկետ երկարացված օրենքի ուժով։ «Եթե կողմերը փոխադարձ համաձայնությամբ չեն լուծել պայմանագիրը, ապա այն համարվում է անժամկետ երկարացված։ Այսինքն՝ նման քաղաքացիների վարձակալական իրավունքը չի համարվում դադարած»,-պարզաբանեց Թովմասյանը։
Կադաստրի կոմիտեի ղեկավարը նաև շեշտեց, որ հողի վարձակալության կամ վաճառքի հետ կապված հարցերը համայնքների բացառիկ իրավասության շրջանակում են։ «Կադաստրի կոմիտեն իրականացնում է միայն իրավունքի պետական գրանցումը։ Համայնքն է որոշում՝ հողը վաճառել, վարձով տալ, թե ոչ։ Մենք պարզապես գրանցում ենք կայացված որոշումները»,-նշեց նա։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Հայոց ցեղասպանության 111-րդ տարելից. համաշխարհային առաջնորդների ուղերձները
2026/04/24/ 15:27 -
Մեծ Բրիտանիայի դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդ
2026/04/24/ 15:22 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/04/24/ 15:16 -
Օսմանյան կայսրության հայերը կյանքից զրկվել են Առաջին համաշխարհային պատերազմի դժվարին պայմաններում. Էրդողան
2026/04/24/ 15:14 -
Բեռլինում անցկացվել է Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություն
2026/04/24/ 15:05 -
Թրամփի «ոսկե քարտը» ձեռք է բերել ընդամենը մեկ օտարերկրացի
2026/04/24/ 14:57 -
ԱՄՆ տեղափոխվել ցանկացողների թիվը կտրուկ նվազել է
2026/04/24/ 14:55 -
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հարցեր
2026/04/24/ 14:54 -
Ստրասբուրգում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը (տեսանյութ)
2026/04/24/ 14:50 -
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են այցելել ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետները
2026/04/24/ 14:48
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ