TRIPP-ում երրորդ գործընկերների կարիք ենք ունենալու. Արարատ Միրզոյան

TRIPP-ում երրորդ գործընկերների կարիք ենք ունենալու. Արարատ Միրզոյան

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է TRIPP նախագծին։

Ըստ նրա՝ չնայած աշխարհում և տարածաշրջանում ընթացող «մեղմ ձևակերպմամբ՝ ոչ այնքան բարենպաստ գործընթացներին», ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև TRIPP-ի իրագործման ուղղությամբ երկկողմ աշխատանքները շարունակվում են։

«Հիմա դեռ փաստաթղթային փուլն է, և ըստ էության միջպետական պայմանագրի համաձայնեցման փուլում ենք գտնվում»,- ասել է նա՝ հավելելով. «Հուսանք՝ որքան հնարավոր է շուտ կթևակոխենք հաջորդ՝ շինարարական փուլ, և այստեղ է, որ երրորդ գործընկերների կարիք ենք ունենալու։ Իհարկե, պայմանագիրը երկկողմ է լինելու, համաձայնությունն ու նախագիծը երկկողմ է՝ նկատի ունեմ ՀՀ-ն ու ԱՄՆ-ը, բայց նաև շինարարության փուլում գործընկերների կարիք ենք ունենալու, և ըստ էության՝ համակարգերի կառավարման փուլում»։

Միրզոյանը նաև ասել է, որ թեև սա երկկողմ նախագիծ է, բայց բխում է բազմաթիվ երկրների շահերից՝ սկսած Չինաստանից մինչև Պորտուգալիա։