Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հրապարակած տեսանյութում հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
Նրա խոսքով՝ այսուհետ այն համարվում է պետական նպաստ։
Նախարարը ներկայացրել է նաև, թե մեկ տարվա ընթացքում որքան գումար է տրամադրվում ընտանիքին երրորդ երեխայի ծննդյան դեպքում, եթե ամսական նպաստի չափը կազմում է 50 հազար դրամ։
Այսպիսով, տարեկան կտրվածքով ընտանիքը ստանում է 600 հազար դրամ աջակցություն (50.000 × 12 ամիս)։
«Նպաստի շնորհիվ մենք արդեն ունենք հենց երրորդ երեխաների ծնելիության աճ, ինչը շատ կարևոր է թե՛ ժողովրդագրական իմաստով, թե՛ ընտանիքների համար»,- նշել է Թորոսյանը։

