Այսօր՝ ժամը 21:00-ին, Վաշինգտոնում նախատեսված է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Տեղեկությունը հրապարակված է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնական կայքում։
Պետդեպարտամենտի օրակարգի համաձայն՝ հանդիպմանը կմասնակցեն նաև ԱՄՆ պետքարտուղարի տեղակալներ Քրիստոֆեր Լանդաուն և Մայքլ Ռիգասը։
Նշվում է, որ Արարատ Միրզոյանն ու Մարկո Ռուբիոն արդեն հանդիպել են ավելի վաղ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում։ Այդ այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մասնակցել է նաև ԱՄՆ պետքարտուղարի կողմից կազմակերպված ՆԱՏՕ-ի և ԵՄ արտաքին գործերի նախարարների տրանսատլանտյան ընթրիքին։
Հանդիպման օրակարգի մանրամասները պաշտոնապես չեն հրապարակվել։

