ABNews

Վրաստանում ներկայացրել են Trump Tower նախագիծը. ներդրումները կկազմեն 2 մլրդ դոլար

Միջազգային անցուդարձ | 2026/09/16 11:31

Վրաստանում ներկայացրել են Trump Tower նախագիծը. ներդրումները կկազմեն 2 մլրդ դոլար

Ինչ է տեղի ունեցել․ Trump Organization-ի գործադիր փոխնախագահ Էրիկ Թրամփը տեսակապով մասնակցել է Թբիլիսիում «Թրամփ թաուեր» (Trump Tower) երկնաքերի կառուցմանը նվիրված պաշտոնական միջոցառմանը։ Նա հայտարարել է, որ նախագիծը կգրավի միջազգային հանրության ուշադրությունը և կբարձրացնի Վրաստանի ճանաչելիությունը, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։

Ինչու է դա կարևոր․ Էրիկ Թրամփի խոսքով՝ Trump ապրանքանիշն ինքնին դառնալու է նախագծի գրավչության գլխավոր գործոններից մեկը, իսկ նախագիծը պետք է կառուցապատման ու զարգացման նոր նշասյուն սահմանի Վրաստանում։

Զուգահեռներ Նյու Յորքի հետ․

  • Տեղադրությունը․ Ինչպես Նյու Յորքի Կենտրոնական պարկի շուրջ վեր խոյացող բարձրահարկերը, Թբիլիսիի «Թրամփ թաուերը» նույնպես կառուցվելու է Թբիլիսիի Կենտրոնական պարկի հարևանությամբ։

  • Ժառանգությունը․ Էրիկ Թրամփը նշել է, որ սա տարիներ առաջ իր հոր՝ Դոնալդ Թրամփի սկսած ու իրագործած ծրագրերի տրամաբանական շարունակությունն է։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը