2027 թվականի հունվարի 1-ից փոխվում է օտարերկրյա քաղաքացիների՝ արտոնագրի (պատենտի) հիման վրա աշխատանքային գործունեություն իրականացնելու մասին Ռուսաստանի ՆԳՆ տարածքային մարմիններին ծանուցելու կարգը։ Նոր պահանջներով ծանուցումների ներկայացման ընթացակարգն ու ժամկետները տարբերակվում են՝ կախված գործատուի կարգավիճակից (ֆիզիկական կամ իրավաբանական անձ)։
Ինչու է դա կարևոր. Կարգավորումը հստակ սահմանազատում է աշխատողի և գործատուի պարտավորությունները, իսկ սահմանված ժամկետների խախտումը՝ մասնավորապես աշխատանքից ազատելու մասին ժամանակին չծանուցելը, հանգեցնում է խիստ վարչական պատասխանատվության՝ մինչև 800 հազար ռուբլի տուգանքի կամ գործունեության կասեցման։
Նոր կարգի առանցքային պահանջներն ու պատասխանատվության միջոցները.
Երբ գործատուն ֆիզիկական անձ է.
Օտարերկրացի աշխատողը պետք է արտոնագիրն ստանալու օրվանից երկու ամսվա ընթացքում ինքնուրույն ծանուցում ներկայացնի Ռուսաստանի ՆԳՆ տարածքային մարմին։
Երբ գործատուն իրավաբանական անձ է.
Աշխատանքային պայմանագրի կնքման և լուծման մասին ծանուցումները Ռուսաստանի ՆԳՆ տարածքային մարմին է ներկայացնում գործատուն՝ եռօրյա ժամկետում։
Գործատուի համար ծանուցում ներկայացնելու ամենահարմար եղանակը «Госуслуги» պորտալից օգտվելն է։
Վարչական պատասխանատվություն.
Օտարերկրացուն աշխատանքից ազատելու մասին Ռուսաստանի ՆԳՆ-ին ժամանակին չծանուցելու համար սահմանված է վարչական պատասխանատվություն՝ մինչև 800 հազար ռուբլու չափով տուգանքի կամ մինչև 90 օր ժամկետով գործունեության վարչական կասեցման տեսքով։


