«Վրացական երազանքի» նպատակն է հաղթել ընտրություններում բոլոր 64 համայնքներում. Կոբախիձե
Լուրեր |
Վրաստանի վարչապետը մեկնաբանել է հոկտեմբերի 4-ին ՏԻՄ ընտրությունը դիտարկելու՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի մերժումը:
Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ Թբիլիսին հասկանում է ԵԱՀԿ-ի դիրքորոշումը:
«Հիշում եք, թե ինչ հարձակման ենթարկվեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, երբ հրապարակեց խորհրդարանի ընտրության վերաբերյալ իր եզրակացությունը։ Գուցե, նրանք այլևս չեն ուզում բախվել նման գլխացավանքի»,- նշել է Կոբախիձեն:
Միևնույն ժամանակ, Վրաստանի վարչապետի խոսքով, մեկ ամիսը միանգամայն նորմալ ժամկետ է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաքելության համալրման համար:
Կոբախիձեն նաև նշել է, որ «Վրացական երազանքի» նպատակն է հաղթել ընտրությունում բոլոր 64 համայնքներում։
Ավելի վաղ ԵԱՀԿ-ից հայտարարել էին, որ մեկ ամսից էլ քիչ ժամանակ է մնացել ընտրությանը, ինչը բավարար չէ հավաստի և բովանդակային դիտարկումներ իրականացնելու համար: Ըստ կազմակերպության հայտարարության՝ Վրաստանի իշխանությունների հետ շփումներում ԺՀՄԻԳ-ը բազմիցս ընդգծել է հրավերը ժամանակին ուղարկելու կարևորությունը՝ ընտրությունների հավաստի և համապարփակ դիտարկում ապահովելու համար։ ԺՀՄԻԳ-ից նշել են, որ չնայած չեն մեկնաբանում այն ընտրությունները, որոնք չեն դիտարկում, այնուամենայնիվ, կշարունակեն հետևել Վրաստանում տեղի ունեցող զարգացումներին:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Ֆրանսիան հավերժ կանգնած է հայ ժողովրդի կողքին՝ լի հարգանքով առ ապրած ցեղասպանության հիշատակը․ Մակրոն
2026/05/05/ 12:55 -
Ինչու են բարձրացել վարկերի տոկոսադրույքները․ ԿԲ նախագահի պարզաբանումը
2026/05/05/ 12:37 -
ՀՀ Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ՝ 6.5%
2026/05/05/ 12:34 -
Հայաստանի մի շարք գետերում սպասվում է ջրի մակարդակի վտանգավոր բարձրացում
2026/05/05/ 12:04 -
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ․ Էկոնոմիկայի նախարար
2026/05/05/ 12:01 -
ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիր
2026/05/05/ 11:59 -
Մակրոտնտեսական կայունությունը դարձել է Հայաստանի այցեքարտը գլոբալ ներդրումային քարտեզի վրա․ ԿԲ նախագահ
2026/05/05/ 11:38 -
Կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ Տեսչական մարմին
2026/05/05/ 11:36 -
Հայաստանը թևակոխել է խաղաղության, ժողովրդավարական ռեժիմի համախմբման նոր շրջան․ Անտոնիու Կոշտա
2026/05/05/ 11:32 -
ՀՀ-ԵՄ հարաբերությունները բարձրացնում ենք նոր մակարդակի․ վարչապետ
2026/05/05/ 11:28
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 3, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․