Volkswagen-ը ներկայացրել է երկրորդ սերնդի T-Roc քրոսովերի առաջին պաշտոնական պատկերը։ Նոր մոդելը ստացել է ավելի դինամիկ դիզայն և կներկայացվի առաջիկա շաբաթներին, իսկ հանրային դեբյուտը սպասվում է սեպտեմբերին Մյունխենի ավտոսրահում։ Այդ միջոցառմանը ընկերությունը կներկայացնի նաև կոմպակտ էլեկտրական քրոսովեր ID.2X-ը։
Գլխավոր նորարարությունը T-Roc-ում լինելու է Volkswagen-ի համար նոր հիբրիդային համակարգը, որը կաշխատի Toyota-ի հիբրիդներին հատուկ սխեմայով։ Այն թույլ կտա մեքենային շարժվել ինչպես բենզինով, այնպես էլ էլեկտրաշարժիչով կամ համակցված ռեժիմով։ Նման համակարգ հետագայում կկիրառվի նաև Golf և Tiguan մոդելներում։
Ընկերության ղեկավար Թոմաս Շեֆերը նշել է, որ հիբրիդների ներդրումը պայմանավորված է դրանց պահանջարկի աճով մի շարք տարածաշրջաններում՝ մասնավորապես Հարավային Ամերիկայում և ԱՄՆ-ում, որտեղ EV վաճառքները դանդաղել են։ T-Roc-ը արտադրվում է Չինաստանում և Հարավային Ամերիկայում։
Volkswagen-ը նշում է, որ HEV համակարգերը մասամբ կավելացվեն մոդելային շարքում, սակայն լիարժեք անցում դեպի ինքնալիցքավորվող հիբրիդներ այս պահին չի նախատեսվում։ Ընկերության պլաններում շարունակում են մնալ ինչպես plug-in, այնպես էլ ինքնալիցքավորվող տարբերակներ։

