Վրաստանի և Ռուսաստանի միջև ավտոմոբիլային հաղորդակցությունը Վերին Լարս - Դարյալ անցակետով ուրբաթ առավոտյան ժամանակավորապես դադարեցվել է։ Պատճառը Դևդորակի կիրճում տեղադրված անվտանգության համակարգից ստացված տագնապի ազդանշանն է (Վրաստանի ՆԳՆ)։
Տագնապի պատճառը. Ազդանշանը ստացվել է վաղ նախազգուշացման համակարգից, որը ֆիքսում է գետի հունի փոփոխություններն ու ջրի մակարդակի նույնիսկ նվազագույն բարձրացումը։
Տարհանում անցակետում. «Դարյալ» սահմանային կետից քաղաքացիները, ոստիկանության, սահմանապահ ծառայության և մասնավոր ընկերությունների աշխատակիցները տարհանվել են անվտանգ վայր։
Երթևեկության սահմանափակում. Կանխարգելիչ նպատակներով երկու ուղղություններով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժը ժամանակավորապես արգելափակվել է։
Կրկնվող միջադեպ. Նմանատիպ ահազանգ Դևդորակի կիրճում գրանցվել էր նաև մի քանի շաբաթ առաջ, ինչի հետևանքով երթևեկությունը դադարեցվել էր մի քանի ժամով։
Ինչու է դա կարևոր Վերին Լարսը Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային երթուղին է, և այս հատվածում ցանկացած դադար անմիջականորեն ազդում է տարածաշրջանային բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների ինտենսիվության վրա։


