Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 50 մլն դրամը

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել շինարարական ապրանքների վաճառքով զբաղվող ընկերության պատասխանատու անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով հարկման օբյեկտը թաքցնելու և հաշվարկ-հաշվետվություններում խեղաթյուրված տվյալներ մտցնելու վերաբերյալ։ 

Նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 50 մլն ՀՀ դրամը: 

Նախաքննությունը շարունակվում է: