Վերահաստատում եմ ՀՀ-ի լիակատար աջակցությունը Դատարանի առաքելությանը և մանդատին. Միրզոյան
Լուրեր |
Սեպտեմբերի 18-ին Հաագայում՝ «Խաղաղության պալատում» տեղի է ունեցել Մշտական արբիտրաժային դատարանին ՀՀ անդամակցությանը նվիրված միջոցառում։
Միջոցառանը ներկա են գտնվել ՄՔԴ նախագահը, Նիդերլանդների արքունական, ԱԳՆ, Քիմիական զենքի արգելման կազմակերպության, Քարնեգի հիմնադրամի ներկայացուցիչներ, ինչպես նաև Հաագայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ։
Միջոցառմանը ելույթով հանդես են եկել նախարար Միրզոյանը, Դատարանի գլխավոր քարտուղարը, Դատարանի վարչական խորհրդի նախագահի պաշտոնակատար, Նիդերլանդներում Սլովակիայի դեսպանը։
Դատարանի վարչական խորհրդի նախագահի պաշտոնակատար Յուրայ Պոդբորսկին նշել է, որ Հայաստանի կողմից Դատարանի հիմնադիր կոնվենցիաների վավերացումը հստակորեն ցույց է տալիս, թե որքան կարևոր են բազակողմ քաղաքականությունը և վեճերի խաղաղ կարգավորումը Հայաստանի համար։
Միջոցառմանը տեղի ունեցել է Դատարանի վարչական խորհրդում ՀՀ ազգային աթոռի բացման արարողություն։
Գոյություն ունի ազգային աթոռների գեղեցիկ ավանդույթ. այդպիսի ազգային աթոռի իրավունքն ունի Մշտական արբիտրաժային դատարանի յուրաքանչյուր պայմանավորվող կողմ: Այս աթոռներից յուրաքանչյուրը, շնորհիվ յուրահատուկ փայտամշակման, վարպետության, նրբագեղ գործվածքների օգտագործման և հատուկ ասեղնագործության, արվեստի եզակի նմուշ է: Այս աթոռներից յուրաքանչյուրը կրում է Դատարանի անդամ պետության զինանշանը՝ խորհրդանշելով պետության ինքնիշխանությունը և այն պետությունների կենտրոնական դերը, որոնք հիմնել և կառավարում են դատարանը:
Նախարար Միրզոյանի խոսքն ամբողջությամբ ներկայացված է ստորև։
Վարչական խորհրդի հարգարժա՛ն նախագահ,
Մշտական արբիտրաժային դատարանի հարգարժա՛ն գլխավոր քարտուղար,
Հարգելի՛ գործընկերներ,
Տիկնայք և պարոնայք,
Հաճելի է և միաժամանակ պատիվ այսօր գտնվել այստեղ՝ Մշտական արբիտրաժային դատարանում։ Կցանկանայի խոսքս սկսել՝ անկեղծ երախտագիտություն հայտնելով մեր պատվիրակությանը ցուցաբերված ջերմ ընդունելության և Հայաստանի՝ Մշտական արբիտրաժային դատարանի հիմնադիր կոնվենցիաներին միանալու գործընթացում բաց ու կառուցողական երկխոսության համար:
Նաև ցանկանում եմ մեր երախտագիտությունն արտահայտել Նիդերլանդների Թագավորությանը՝ թե՛ որպես Դատարանի հյուրընկալ երկիր, թե՛ որպես երկու կոնվենցիաների ավանդապահ՝ միջազգային իրավական ինստիտուտներին և ընդհանուր առմամբ իրավունքի գերակայությանը ցուցաբերած անսասան աջակցության համար։
Միանալով 1899 թ. և 1907 թ. Հաագայում կնքված Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին կոնվենցիաներին՝ Հայաստանի Հանրապետությունը դարձավ Մշտական արբիտրաժային դատարանին անդամակցող 125-րդ երկիրը: Փոքր-ինչ խորհրդանշական է, որ Հայաստանը դարձավ 125-րդ անդամը այն փուլում, երբ Դատարանը անցյալ տարի նշեց արդարադատությանը և իրավունքի գերակայությանն իր ծառայության 125-ամյակը:
Որպես Դատարանին նոր անդամակցած պետություն՝ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը Դատարանի առաքելությանը, որն ուղղված է իրավունքի գերակայության ամրապնդմանը և միջազգային համագործակցության խթանմանը. արժեքներ, որոնք խորապես արմատավորված են Հայաստանի իրավական հանձնառություններում և միջազգային ձգտումներում։
Հայաստանը Մշտական արբիտրաժային դատարանի կոնվենցիաներին միանալը դիտարկում է իր ավելի լայն տեսլականի շրջանակներում՝ ուղղված միջազգային իրավունքի հիմքի վրա կառուցված համաշխարհային կարգի ամրապնդմանը և միջազգային հարաբերություններում արդարադատության պատշաճ տեղի ապահովմանը։ Մենք վստահ ենք, որ միջազգային իրավական զարգացումներին մեր ներգրավվածությունը խորացնելու միջոցով մենք ամրապնդում ենք միջազգային իրավական համակարգին արդյունավետորեն նպաստելու մեր կարողությունը։ Այդ նույն ընկալմամբ անցյալ տարի Հայաստանի Հանրապետությունը միացավ Հռոմի կանոնադրությանը՝ դառնալով 124-րդ ստորագրող երկիրը։
Ձերդ գերազանցություններ,
Նշելով այս կարևոր հանգրվանը՝ ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի լիակատար աջակցությունը Դատարանի առաքելությանը և մանդատին: Մենք, որպես հանձնառու գործընկեր, պատրաստ ենք մեր ներդրումն ունենալ միջազգային իրավունքի միջոցով վեճերի խաղաղ կարգավորմանն ուղղված ընդհանուր նպատակի առաջմղման գործում:
Շնորհակալություն»:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/05 15:08
Իրանը հերքել է Նախիջևանում հարվածներին իր մասնակցությունը
Իրանը հարվածներ չի հասցնում հարևան երկրներին։
-
Ինչպես լրացնել եկամուտների հայտարարագիր․ կազմակերպվում են իրազեկման հանդիպումներ
2026/03/05/ 16:18 -
Մերձավոր Արևելքի պատերազմը համաշխարհային տնտեսության ամրության փորձություն է․ ԱՄՀ
2026/03/05/ 16:13 -
Մինչև 5 մլն ՀՀ դրամ՝ վարկերը միավորելու և ԱրարատԲանկ տեղափոխելու համար․ նոր առաջարկ
2026/03/05/ 15:35 -
Իրանը հերքել է Նախիջևանում հարվածներին իր մասնակցությունը
2026/03/05/ 15:08 -
Նոր ակցիա Երևան Մոլում՝ մարտի 8-ին ընդառաջ․ Idram&IDBank
2026/03/05/ 14:30 -
Հայաստանում հարցված միգրանտների 80%-ը դրական է գնահատում իրենց նկատմամբ վերաբերմունքը
2026/03/05/ 14:27 -
Որ խմբի համար որքան կբարձրանա կենսաթոշակը․ մանրամասներ
2026/03/05/ 14:11 -
Էլեկտրամոբիլների գույքահարկը կնվազի․ թվային օրինակներ
2026/03/05/ 12:57 -
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Իրանի տարածքից անօդաչու թռչող սարքերի հարձակումը
2026/03/05/ 12:54 -
Կրիպտոխարդախության աճը Հայաստանում և թոքենների փոխարինումը որպես ամենալուռ սխեմաներից մեկը
2026/03/05/ 12:39
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 4, 2026 Թ․
Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ
Բժշկություն և բիզնես․ HyeTalk
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 3, 2026 Թ․
Նոր բրենդներ ՀՀ շուկայում․ «ՖՐԻ ՍԹԱՅԼ»