Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Ռոդրիգեսը հանդես է եկել հայտարարությամբ՝ առաջարկելով ԱՄՆ-ին համագործակցել համատեղ օրակարգի շրջանակում։
Նրա հայտարարության մեջ նշվում է, որ Վենեսուելան առաջնահերթություն է համարում ԱՄՆ-ի և Վենեսուելայի, ինչպես նաև տարածաշրջանի երկրների միջև հավասարակշռված և հարգալից միջազգային հարաբերությունների զարգացումը։ Ըստ Ռոդրիգեսի՝ այդ հարաբերությունները պետք է հիմնված լինեն ինքնիշխան հավասարության և ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների վրա։
Ռոդրիգեսը նաև ուղղակի դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ ընդգծելով, որ երկու երկրների ժողովուրդներն ու տարածաշրջանը, ըստ նրա, շահագրգռված են խաղաղության և երկխոսության պահպանմամբ, այլ ոչ թե ռազմական հակադրությամբ։
Հայտարարության մեջ նշվում է, որ այս ուղերձը համահունչ է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դիրքորոշմանը։ Ռոդրիգեսի փոխանցմամբ՝ Մադուրոն ավելի վաղ գերի էր վերցվել ռազմական գործողության ընթացքում և կնոջ հետ միասին տեղափոխվել Միացյալ Նահանգներ։

