ABNews

Վենեսուելայի խորհրդարանն աջակցել է ԱՄՆ-ի հետ նավթային գործարքին

Միջազգային անցուդարձ | 2026/09/02 11:33

Վենեսուելայի խորհրդարանն աջակցել է ԱՄՆ-ի հետ նավթային գործարքին

Վենեսուելայի Ազգային ժողովը հավանություն է տվել ԱՄՆ-ի հետ նավթային գործարքի կնքմանը, հայտնել է օրենսդիր մարմնի նախագահ Խորխե Ռոդրիգեսը:

«Արտահերթ նստաշրջանի ընթացքում մենք քննարկեցինք երկրի համար կենսական նշանակություն ունեցող թեմաներ. միաձայն հավանություն տվեցինք Գերագույն դատարանի մասին օրենքի մասնակի բարեփոխմանը, աջակցել է Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև երկկողմ էներգետիկ համաձայնագրի կնքման հայտարարմանը», - գրել է նա իր Telegram ալիքում:

Իր հերթին, Telesur հեռուստաալիքը հայտնել է, որ Վենեսուելայի խորհրդարանը չի քննարկել համաձայնագրի տեքստը, որովհետև երկու երկրների կառավարությունները դեռևս չեն ներկայացրել պաշտոնական փաստաթուղթը:

Օգոստոսի 28-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է վենեսուելական կողմի հետ գործարքի կնքման մասին, որը նախատեսում է «Վենեսուելայի նավթի ապացուցված պահուստներից ավելի քան 65 միլիարդ բարելի փոխանցում ԱՄՆ-ի վերահսկողությանը»: Բոլիվարյան Հանրապետության նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսն իր հերթին հայտարարել է, որ համաձայնագիրը կնքվում է 25 տարով և նախատեսում է 17 հանքավայրերի շահագործում:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը