Վեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին
Լուրեր |
Սեպտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Չելմսֆորդ քաղաքի Սրբոց Վարդանանց եկեղեցու համայնքի ուխտավորներին` ուղեկցությամբ հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ․ Խաչատուր քահանա Քեսաբլյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Հայցելով Վեհափառ Հայրապետի օրհնությունը՝ Տեր Խաչատուրն ընդգծեց, որ Սրբոց Վարդանանց եկեղեցու համայնքը, լինելով հնագույններից մեկն ԱՄՆ-ում, ամուր է պահել իր ինքնությունը, հավատքն ու հայրենասիրական ոգին։ Տեր Հայրը, իր երախտագիտությունը հայտնելով Նորին Սրբությանն ընդունելության համար, հավելեց, որ ուխտավորները Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին են այցելել իրենց ուխտը վերանորոգելու և հայրենիքի հետ կապը զորացնելու համար։
Հայոց Հայրապետը, իր օրհնությունը բաշխելով ուխտավորներին, գոհունակությամբ անդրադարձավ համայնքի հայրենանվեր ու եկեղեցասեր կյանքին՝ աղոթքով հիշելով Սրբոց Վարդանանց եկեղեցու և համայնքի նվիրյալ հիմնադիրներին, ովքեր, վերապրելով համիդյան ջարդերը, ԱՄՆ-ում ամուր հավատքով ու հայրենասիրական ոգով վերակերտել են իրենց ազգային կյանքը, և համախմբվելով Եկեղեցու շուրջ՝ պահպանել իրենց ինքնությունը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուրախությամբ արձանագրեց, որ նրանց ավանդն այսօր էլ պտուղ է տալիս նոր սերունդների կյանքում, որոնք շարունակում են ակտիվ պահել համայնքի ազգային-եկեղեցական կյանքը։
Նորին Սրբությունը պատգամեց ուխտավոր հայրոդիներին հավատքով զորացած վերադառնալ իրենց համայնքը և ամուր պահել կապը հայրենիքի ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Քննարկվել են հարկային բարեփոխումների ընթացքը և զարգացման հեռանկարները
2026/05/05/ 13:45 -
Մեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
2026/05/05/ 13:41 -
Ֆրանսիան հավերժ կանգնած է հայ ժողովրդի կողքին՝ լի հարգանքով առ ապրած ցեղասպանության հիշատակը․ Մակրոն
2026/05/05/ 12:55 -
Ինչու են բարձրացել վարկերի տոկոսադրույքները․ ԿԲ նախագահի պարզաբանումը
2026/05/05/ 12:37 -
ՀՀ Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ՝ 6.5%
2026/05/05/ 12:34 -
Հայաստանի մի շարք գետերում սպասվում է ջրի մակարդակի վտանգավոր բարձրացում
2026/05/05/ 12:04 -
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ․ Էկոնոմիկայի նախարար
2026/05/05/ 12:01 -
ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիր
2026/05/05/ 11:59 -
Մակրոտնտեսական կայունությունը դարձել է Հայաստանի այցեքարտը գլոբալ ներդրումային քարտեզի վրա․ ԿԲ նախագահ
2026/05/05/ 11:38 -
Կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ Տեսչական մարմին
2026/05/05/ 11:36
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 3, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․