Վեհափառը հանդիպումներ է ունեցել Վատիկանի մի շարք կառույցների պատասխանատու կարդինալների հետ
Լուրեր |
Վեհափառ Հայրապետը հանդիպեց Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի հետ։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը սեպտեմբերի 15-ին և 16-ին Վատիկան պաշտոնական այցի ընթացքում հանդիպումներ ունեցավ Վատիկանի մի շարք կառույցների պատասխանատու կարդինալների հետ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:
Վեհափառ Հայրապետը հանդիպեց Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի հետ։ Զրույցի ընթացքում, ի շարս այլ հարցերի, անդրադարձ կատարվեց աշխարհի տարբեր կողմերում ծավալվող հակամարտություններին, ինչպես նաև մեր տարածաշրջանում զարգացումներին։ Կայուն և երկարատև խաղաղության վերականգնման համար կարևորվեցին միջազգային հանրության, այդ թվում և քույր Եկեղեցիների կողմից ներդրվող ջանքերը։
Վեհափառ Հայրապետը հանդիպմանը առանձնակիորեն բարձրաձայնեց նաև հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանության, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության անխաթար պահպանման և Ադրբեջանում անազատության մեջ պահվող ռազմագերիների ու պետական այրերի ազատ արձակման խնդիրները։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Սուրբ Աթոռի Արևելյան Կաթոլիկ եկեղեցիների բաժին, ուր հանդիպում ունեցավ կառույցի նախագահ կարդինալ Կլաուդիո Գուջերոտիի հետ։ Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց կարդինալին հայ ժողովրդի և Հայոց Եկեղեցու նկատմամբ ջերմ վերաբերմունքի և օգտաշատ ծառայությանց համար։
Այս ընթացքում Վեհափառ Հայրապետը հանդիպեց նաև Քրիստոնեական միության խթանման բաժնի նախագահ կարդինալ Կուրտ Քոխին, Մշակույթի և կրթության բաժնի նախագահ կարդինալ Ժոզե Տոլենտինոյին և Սուրբ Աթոռի՝ պետությունների հետ հարաբերությունների քարտուղար արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալագերին։
Կառույցների ղեկավարների հետ քննարկվեցին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու գործակցության առավել ընդլայնման հարցեր, հայ ժողովրդի կյանքը հուզող հիմնախնդիրներ, քրիստոնյա աշխարհի առջև ծառացած մարտահրավերներ, քրիստոնեական արժեքների և ժառանգության պահպանման հրամայականներ։
Սեպտեմբերի 16-ի երեկոյան Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած պատվիրակությունը վերադարձավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/01/16 19:00
Հունվարի 16-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/01/16 16:19
Հունվարի 16-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Հունվարի 18-ի կարևոր լուրերը
2026/01/18/ 16:33 -
Հաճախորդին իսկապես անհատական մոտեցում ցույց տալու 5 հոգեբանական հնարք
2026/01/18/ 13:41 -
Հունվարի 17-ի կարևոր լուրերը
2026/01/17/ 16:19 -
Թաքնված արժեքի բացահայտումը թիմում․ սովորական, լավ ու ազդեցիկ աշխատակիցներ
2026/01/17/ 15:00 -
Հունվարի 16-ի բիզնես լուրերը
2026/01/16/ 19:00 -
Հունվարի 16-ի կարևոր լուրերը
2026/01/16/ 16:19 -
Տեխնոլոգիական ոլորտի տաղանդավոր մասնագետները՝ աշխատաշուկայի կարևոր մաս
2026/01/16/ 15:53 -
ԱրարատԲանկը «4090 Բարեգործական» հիմնադրամի գործունեության ամփոփիչ միջոցառման գլխավոր հովանավորն է
2026/01/16/ 14:43 -
ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, ստվերում շրջանառվող օղիների և ծխախոտային արտադրանքի դեպքեր
2026/01/16/ 14:12 -
Կասեցվել է «Արտբեն» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքի գործունեությունը
2026/01/16/ 14:07
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 18, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 17, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 16, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 14, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 15, 2026 Թ․