Վաղարշապատ համայնքում կկառուցվի միջազգային չափանիշներին համապատասխանող ժամանակակից սպորտային համալիր
Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշման համաձայն Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում կկառուցվի միջազգային չափանիշներին համապատասխանող ժամանակակից սպորտային համալիր՝ նոր ենթակառուցվածքներով ու մարզական գույքով հագեցած։
 
Այն կունենա ֆուտբոլային մարզադաշտ, սպորտային բազա և ֆուտբոլային ակադեմիա։
 
Ավելի քան 7 մլրդ դրամ արժողությամբ ծրագիրն իրականացվելու է «Նոա» ֆուտբոլային ակումբը ներկայացնող «Իմեջին Երևան» ընկերության կողմից։
 
Նկարը պայմանական է՝ գեներացված AI-ով։ Նախագիծը կներկայացվի շուտով։