ԱՄՆ-ի և Չինաստանի միջև TikTok-ի վերաբերյալ պայմանավորվածությունը կներառի սոցիալական ցանցում բաժնեմասի գնում․ WSJ
Լուրեր |
ԱՄՆ-ում չինական TikTok սոցիալական ցանցի գործունեության պայմանագրի պայմանները նախատեսում են, որ ծառայության բաժնեմասի գնում պետք է իրականացվի ներդրողների կոնսորցիումի կողմից, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի անանուն պաշտոնյայի։
Ըստ տեղեկությունների՝ գործարքի ընդհանուր պայմանները նման են այն պայմաններին, որոնք կողմերը քննարկել էին ապրիլին կայացած բանակցություններում։ Միևնույն ժամանակ, պարբերականը նշում է, որ Blackstone ընկերությունը չի դառնա հնարավոր գործարքի մաս։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը սեպտեմբերի 19-ին նախատեսված հեռախոսազրույցի ընթացքում կհաստատեն ԱՄՆ-ում չինական TikTok սոցիալական ցանցի հետագա աշխատանքի վերաբերյալ գործարքի վերջնական պայմանները։
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հաստատել էր մի օրենք, որը պարտադրում էր TikTok-ը վաճառել կամ դադարեցնել դրա գործունեությունը երկրի տարածքում՝ մինչև ընթացիկ տարվա հունվարի 19-ը։ Հունվարի 20-ին երդմնակալությունից հետո Թրամփը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ Միացյալ Նահանգներում այդ հարթակի արգելափակումը հետաձգվել է։ Հետագայում նա երկարացրել է այդ հետաձգումը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․