ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում անհապաղ լքել Իրանը՝ նշելով Հայաստանը որպես հնարավոր ելքի ուղի
Լուրեր |
Դեսպանատունը խորհուրդ չի տալիս Իրանից հեռանալ Աֆղանստանի, Իրաքի կամ Պակիստանի հետ ցամաքային սահմաններով։
ԱՄՆ կառավարությունը կոչ է արել Իրանում գտնվող իր քաղաքացիներին «հենց հիմա հեռանալ» երկրից՝ Իրանում ստեղծված անվտանգության և ենթակառուցվածքային լուրջ խնդիրների ֆոնին։ Այդ մասին հաղորդագրություն է տարածվել Իրանում ԱՄՆ վիրտուալ դեսպանատան պաշտոնական կայքում։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ երկրում հակակառավարական ցույցերը մեծ թափ են ստացել, սահմանափակվել կամ ամբողջությամբ խափանվել է ինտերնետի հասանելիությունը, փակվել են մի շարք ճանապարհներ, իսկ ավիաընկերությունները կրճատել կամ չեղարկել են թռիչքները դեպի Իրան և Իրանից դուրս։
Դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին հորդորում է ունենալ Իրանից հեռանալու ծրագիր, որը չի հիմնվում ԱՄՆ կառավարության օգնության վրա, և, հեռանալու անհնարինության դեպքում, գտնել անվտանգ ապաստարան բնակարանի կամ այլ շենքի ներսում, ինչպես նաև խուսափել հանրային հավաքներից և ցույցերից։
Հաղորդագրությունում ընդգծվում է, որ ԱՄՆ կառավարությունը չի կարող ապահովել Իրանը լքող քաղաքացիների անվտանգությունը։
Իրանից դուրս գալու հնարավոր տարբերակների թվում նշվում է նաև Հայաստանի Հանրապետությունը։ Ըստ դեսպանատան՝ 2026 թվականի հունվարի 12-ի դրությամբ բաց է Հայաստանի հետ ցամաքային սահմանը՝ Ագարակ/Նորդուզ անցակետով։ ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում, եթե անվտանգ է, դիտարկել ցամաքային ճանապարհով հեռանալու հնարավորությունը դեպի Հայաստան կամ Թուրքիա։
Նշվում է նաև, որ բաց են Թուրքմենստանի ցամաքային սահմաները, սակայն Ադրբեջանի տարածքով Իրանից դուրս գալու դեպքում ԱՄՆ քաղաքացիները պետք է հաշվի առնեն, որ լարված ժամանակաշրջաններում այդ մուտքը կարող է սահմանափակվել։ Որպես օրինակ հիշատակվում է 2025 թվականի հունիսին Իրանի և Իսրայելի միջև տեղի ունեցած հակամարտությունը։
Միևնույն ժամանակ, դեսպանատունը խորհուրդ չի տալիս Իրանից հեռանալ Աֆղանստանի, Իրաքի կամ Պակիստանի հետ ցամաքային սահմաններով։
Հիշեցվում է, որ Իրանում հակակառավարական ցույցերը սկսվել են դեկտեմբերի 28-ից՝ ազգային արժույթի կտրուկ արժեզրկման և բարձր գնաճի պայմաններում։ Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ ցույցերի ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 600-ը, այդ թվում՝ իրավապահ մարմինների ներկայացուցիչներ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Ովքեր են 2026 թվականի ամենաազդեցիկ մարդիկ․ Time-ի նոր ցուցակը իրարանցում է առաջացրել
2026/04/16/ 14:56 -
Սևանում բացվել է Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ԿԲ ցուցահանդեսը
2026/04/16/ 14:17 -
Հայաստանից Ադրբեջան արտահանման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել. ՊԵԿ
2026/04/16/ 12:58 -
2025-ին Հայաստանում կառուցվել և նորոգվել է 504 կմ ճանապարհ
2026/04/16/ 12:56 -
Բրիտանիան չի ֆինանսավորի զորքերի տեղակայումը Ուկրաինայում
2026/04/16/ 12:54 -
Չինաստանը դարձել է Հնդկաստանի խոշորագույն առևտրային գործընկերը 2025–2026 ֆինանսական տարում
2026/04/16/ 12:52 -
Արդարադատության ոլորտներում առկա խնդիրները մնում են չլուծված․ վարչապետ
2026/04/16/ 12:51 -
Իրանի կրթական համակարգը կաշխատի առցանց
2026/04/16/ 12:46 -
Պետությունը շարունակելու է աջակցել հայ կինոյի զարգացմանը. ԿԳՄՍ նախարարի շնորհավորանքը
2026/04/16/ 12:43 -
Leasing Expo-ում ԱրարատԲանկի հատուկ առաջարկը գրավել է հաճախորդների մեծ հետաքրքրությունը
2026/04/16/ 12:32
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Սևանում բացվել է Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ԿԲ ցուցահանդեսը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 15, 2026 Թ․
ՓՈՂ NEWS․ ԱՊՐԻԼԻ 15, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 14, 2026 Թ․