ԱՄՆ-ը կընդլայնի զբոսաշրջային և գործնական վիզաների համար դրամական գրավ պահանջող երկրների ցանկը
Լուրեր |
Նոր կանոնակարգումը նախատեսվում է ուժի մեջ մտցնել 2026 թվականի հունվարի 21-ից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ընդլայնել է այն ծրագիրը, որի շրջանակում որոշ երկրների քաղաքացիներից ԱՄՆ-ի B1/B2 կարգի (զբոսաշրջային և գործնական) վիզաների դիմում ներկայացնելիս կարող է պահանջվել 5,000-ից մինչև 15,000 ԱՄՆ դոլարի չափով դրամական գրավ։
Նոր կանոնակարգումը նախատեսվում է ուժի մեջ մտցնել 2026 թվականի հունվարի 21-ից։ Դրամական գրավի մուծումը չի երաշխավորում վիզայի տրամադրումը, սակայն այն ենթակա է վերադարձի՝ ինչպես վիզայի մերժման դեպքում, այնպես էլ այն պարագայում, երբ դիմորդը պահպանում է վիզայի պայմանները և ժամանակին լքում է ԱՄՆ-ը։
Քաղաքականության նպատակն է նվազեցնել վիզայի ժամկետի խախտման դեպքերը և ուժեղացնել մուտքի վերահսկողությունը։ Այս փոփոխության արդյունքում գրեթե եռապատկվել է այն երկրների թիվը, որոնց քաղաքացիներից կարող է պահանջվել նմանատիպ գրավ։ Ներկայում ցանկը ներառում է 38 պետություն՝ հիմնականում Աֆրիկայից, ինչպես նաև մի շարք երկրներ Լատինական Ամերիկայից և Ասիայից։
Դրամական գրավի պահանջը կիրառվում է այլ պարտադիր ընթացակարգերի հետ համատեղ, ներառյալ անհատական հարցազրույցը և դիմորդների սոցիալական ցանցերի ընդլայնված ուսումնասիրությունը։
Վիզայի գրավի պահանջների ընդլայնումը դիտարկվում է որպես ԱՄՆ ներգաղթային քաղաքականության ավելի լայն ռազմավարության մաս, որն ուղղված է վիզային ռեժիմի պահպանման վերահսկողության խստացմանը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Պարսից ծոցից շրջափակման սահմանումից ի վեր դուրս է բերվել ավելի քան 10 միլիոն բարել իրանական նավթ
2026/04/23/ 10:48 -
ՄԱԿ-ում քննարկվել են դեպի ծով ելք չունեցող երկրների ենթակառուցվածքային ֆինանսավորման մեխանիզմները
2026/04/23/ 10:47 -
Գյուլագարակի նախկին ղեկավարի խորհրդականի կողմից հափշտակված 8 հողամասը վերադարձվել է համայնքին
2026/04/23/ 10:25 -
Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդիրը շարունակում է մնալ լուրջ և մտահոգիչ․ ՄԻՊ
2026/04/23/ 10:21 -
Վառելիքի գների աճի պատճառով Lufthansa-ն 20 000 չվերթ կկրճատի
2026/04/23/ 10:18 -
Մի շարք հասցեներում լույս չի լինի
2026/04/23/ 10:10 -
ԱՄՆ-ը իրանական դրոշի ներքո նավարկող երեք տանկեր է առգրավել
2026/04/23/ 10:05 -
Սենատը հինգերորդ անգամ մերժել է Իրանի դեմ Թրամփի ռшզմական լիազորությունների սահմանափակումները
2026/04/23/ 10:03 -
Ապրիլի 22-ի կարևոր լուրերը
2026/04/22/ 20:20 -
Թիվ 60 երթուղու ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի հարազատների կողմից
2026/04/22/ 19:25
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․