ԱՄՆ-ն 2025 թվականին 2,5 մլն օտարերկրացու է արտաքսել
Լուրեր |
Արտաքսումների գրանցված թիվը «դեռ սկիզբն է»:
Միացյալ Նահանգները 2025 թվականի սկզբից 2,5 միլիոն օտարերկրացի է արտաքսել, որոնցից 1,9 միլիոնը կամավոր են լքել երկիրը ինքնաարտաքսման ծրագրով, իսկ 600 հազարը հարկադրաբար են արտաքսվել։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարությունը (ՆԱՆ)։
«600 հազար անօրինական ներգաղթյալներ արտաքսվել են մեր երկրի տարածքից՝ 365 օրից պակաս ժամանակահատվածում։ Ինքնաարտաքսումից օգտված 1,9 միլիոն անձանց հետ միասին, [ԱՄՆ-ը լքած] անօրինական ներգաղթյալների ընդհանուր թիվը գերազանցել է 2,5 միլիոնը», — ասված է նախարարության X-ի հաղորդագրության մեջ։
Ներքին անվտանգության նախարարությունը հավելել է, որ արտաքսումների գրանցված թիվը «դեռ սկիզբն է»։
Ավելի վաղ՝ հոկտեմբերին, ԱՄՆ ներքին անվտանգության նախարարի օգնական Թրիշա Մաքլաֆլինը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության պահից ի վեր իրավապահ մարմինները ձերբակալել և արտաքսել են ավելի քան 500 հազար անօրինական միգրանտի, իսկ ևս 1,6 միլիոնն ինքնուրույն է լքել երկիրը։ Մաքլաֆլինն ընդգծել է, որ համապատասխան ամերիկյան մարմինները մտադիր են մեծացնել արտաքսումների տեմպերը։
Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ մինչև իր իշխանության գալը մոտ 25 միլիոն մարդ է անօրինական մուտք գործել երկիր։ Ամերիկյան առաջնորդը բազմիցս հանդես է եկել ներգաղթի քաղաքականության խստացման օգտին։ Երդմնակալությունից հետո նա հրամանագիր է ստորագրել Մեքսիկայի հետ ԱՄՆ սահմանին արտակարգ դրության ռեժիմ մտցնելու մասին։ Թրամփը նշել է, որ մտադիր է ապահովել անօրինական միգրանտների արտաքսման՝ ամերիկյան պատմության մեջ ամենախոշոր գործողության անցկացումը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/13 22:00
Մարտի 13-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/13 19:19
Մարտի 13-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
2025-ի 1000 խոշոր հարկատուները. ՊԵԿ տվյալներ
2026/03/15/ 10:56 -
Մարտի 14-ի կարևոր լուրերը
2026/03/14/ 21:59 -
Մարտի 13-ի կարևոր լուրերը
2026/03/13/ 22:00 -
Մարտի 13-ի բիզնես լուրերը
2026/03/13/ 19:19 -
Ներդրումային առաջարկ կանանց համար
2026/03/13/ 18:31 -
Մեկնարկել են իրազեկման մարզային հանդիպումներ. թեման հայտարարագրումն է. ՊԵԿ
2026/03/13/ 17:02 -
Ոչ մեկը այս ընտրությունից չի խուսափելու․ Փաշինյան
2026/03/13/ 16:40 -
Հայաստանը՝ միջազգային ներդրողների ռադարում․ Ամերիաբանկը՝ որպես LFG-ի մաս, Լոնդոնի ֆոնդային բորսայում
2026/03/13/ 16:38 -
Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery
2026/03/13/ 16:17 -
Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ»
2026/03/13/ 16:08
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին