ԱՄՆ-ն դադարեցնում է 19 ոչ եվրոպական երկրներից ներգաղթի բոլոր դիմումները․ որ երկրներն են ընդգրկվել ցանկում
Լուրեր |
Վերջին օրերին Թրամփը նաև ուժեղացրել է սոմալիացիների դեմ հռետորաբանությունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ դադարեցնում է 19 ոչ եվրոպական երկրների ներգաղթյալների կողմից ներկայացված բոլոր ներգաղթային դիմումները, այդ թվում՝ «կանաչ քարտի» («Գրին քարտ») դիմումները և ԱՄՆ քաղաքացիության տրամադրման գործընթացը՝ ազգային անվտանգության և հասարակական անվտանգության վերաբերյալ մտահոգությունների ֆոնին։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Դադարեցումը վերաբերում է 19 երկրներից ԱՄՆ մեկնած անձանց, որոնց հունիսին արդեն մասնակիորեն արգելվել էր մուտքը երկիր։
Նոր քաղաքականության պաշտոնական հուշագրում նշվում է նախորդ շաբաթ Վաշինգտոնում ԱՄՆ Ազգային գվարդիայի անդամների վրա կատարված հարձակումը, որի ժամանակ որպես կասկածյալ ձերբակալվել է մի աֆղանստանցի տղամարդ։ Կրակոցների ժամանակ զոհվել է Ազգային գվարդիայի մեկ զինծառայող, իսկ մյուսը՝ ծանր վիրավորվել։
Վերջին օրերին Թրամփը նաև ուժեղացրել է սոմալիացիների դեմ հռետորաբանությունը՝ նրանց անվանելով «աղբ» և նշելով. «Մենք չենք ուզում նրանց մեր երկրում»։
Դեկտեմբերի 3-ի հուշագրում թիրախային երկրների ցանկում են Աֆղանստանը, Մյանման, Չադը, Կոնգոյի Հանրապետությունը, Հասարակածային Գվինեան, Էրիթրեան, Հայիթին, Իրանը, Լիբիան, Սոմալին, Սուդանը և Եմենը, որոնք հունիսին ենթարկվել են ամենախիստ ներգաղթային սահմանափակումների, այդ թվում՝ մուտքի լիակատար կասեցման՝ մի քանի բացառություններով։
19 երկրների ցանկում, որոնք հունիսին ենթարկվել են մասնակի սահմանափակումների, ներառված են նաև Բուրունդին, Կուբան, Լաոսը, Սիեռա Լեոնը, Տոգոն, Թուրքմենստանը և Վենեսուելան։
Նոր քաղաքականությունը կասեցնում է ընթացի մեջ գտնվող դիմումները և պարտադրում, որ ցանկում ընդգրկված երկրներից բոլոր ներգաղթյալներն «անցնեն մանրակրկիտ վերստուգման գործընթաց, ներառյալ հնարավոր հարցազրույց և, անհրաժեշտության դեպքում, կրկնակի հարցազրույց՝ ազգային անվտանգության և հասարակական անվտանգության բոլոր սպառնալիքները լիարժեք գնահատելու համար»։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/23 20:20
Ապրիլի 23-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/04/23 19:19
Ապրիլի 23-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/04/23 18:48
ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ
-
Ապրիլի 23-ի կարևոր լուրերը
2026/04/23/ 20:20 -
Իրանը պատկերացում չունի, թե ով է իր առաջնորդը․ Թրամփ
2026/04/23/ 19:32 -
Ապրիլի 23-ի բիզնես լուրերը
2026/04/23/ 19:19 -
ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ
2026/04/23/ 18:48 -
Ինչ արժեքներ ես կրում աշխատանքի մեջ․ սկզբունքներ՝ ինքդ քեզ չկորցնելու համար
2026/04/23/ 18:11 -
Անօրինական միգրացիայի կազմակերպման դեպք՝ 42 հազար դոլարի դիմաց
2026/04/23/ 18:10 -
ԱՄՆ-ում բենզինի միջին գինը բարձրացել է
2026/04/23/ 17:57 -
Ֆինանսական գրագիտության դասընթաց Ուսումնական առաքելություն ԲԿ-ի հետ․ Իդրամ և IDBank
2026/04/23/ 17:49 -
ԵՄ-ն սահմանել է Ուկրաինային տրամադրվող 90 մլրդ եվրոյի օգտագործման պայմանները
2026/04/23/ 16:59 -
Մերձավոր Արևելքի լարվածությունը նվազեցրել է եվրոգոտու արտադրությունը և բարձրացրել գները
2026/04/23/ 16:56
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ