ԱՄՆ Պետքարտուղարությունը դիմել է աշխարհի տարբեր երկրներում գտնվող իր քաղաքացիներին՝ կոչ անելով ցուցաբերել առավելագույն զգուշություն։
Գերատեսչության կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ անվտանգության սպառնալիքները մեծացել են, հատկապես Մերձավոր Արևելքում։
Պետդեպը հորդորում է ամերիկացիներին հետևել ԱՄՆ դեսպանատների և հյուպատոսությունների ցուցումներին և մշտապես տեղեկացված մնալ իրավիճակի վերաբերյալ։
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ ամերիկյան մի շարք դիվանագիտական ներկայացուցչություններ արդեն թիրախավորվել են՝ ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլ նաև այլ տարածաշրջաններում։
Ըստ պաշտոնական տվյալների՝ վտանգի տակ են նաև ԱՄՆ շահերը ներկայացնող այլ հաստատություններ։
Նախազգուշացումը տրվել է տարածաշրջանային լարվածության աճի և անվտանգության ընդհանուր վատթարացման ֆոնին։

