Financial Times-ը գրում է, որ ԱՄՆ տնտեսությունն այսօր դարձել է գլոբալ «մագնիս», որը կլանում է տնտեսական ակտիվությունն ու կապիտալը այլ երկրներից։
Բարձր տոկոսադրույքները, կայուն ֆինանսական շուկաները և դոլարի գերակայությունը խթանում են ներդրումների ներհոսքը՝ միաժամանակ թուլացնելով զարգացող և եվրոպական տնտեսությունները։
Այս գործընթացը խորացնում է համաշխարհային տնտեսական անհավասարակշռությունը՝ հարվածելով հատկապես այն երկրներին, որտեղ կապիտալի արտահոսքն արդեն դարձել է համակարգային խնդիր։
ԱՄՆ-ի ուժեղացումը այս փուլում դիտարկվում է որպես նոր գլոբալ կարգի ձևավորում, որտեղ տնտեսական գերակշռությունը նույնքան ազդեցիկ է, որքան քաղաքականը։
Աղբյուր՝ Financial Times

