ԱՄՆ տեղափոխվել ցանկացողների թիվը կտրուկ նվազել է
Լուրեր |
Հարցումն անցկացվել է 140 երկրի 144 000 քաղաքացու շրջանում:
ԱՄՆ տեղափոխվել ցանկացող օտարերկրացիների թիվը նվազել է մինչև ռեկորդային ցածր մակարդակ դիտարկումների ամբողջ ընթացքում: Այս մասին են վկայում հարցման արդյունքները, որ անցկացրել է ամերիկյան Gallup սոցիոլոգիական ծառայությունը տարբեր երկրների քաղաքացիների շրջանում։
Gallup-ի կայքում ներկայացված հետազոտության արդյունքների համաձայն՝ բնակության վայրն ԱՄՆ-ով փոխարինելու ցանկություն է հայտնել հարցվածների 15%-ը, մինչդեռ 2007-ից մինչը 2009 թվականն ընկած ժամանակահատվածում Միացյալ Նահանգներ տեղափոխվել ցանկացողների թիվը կազմել է հարցման մասնակիցների 24%-ը, իսկ 2017 թվականին՝ 18%-ը։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն մնում է ներգաղթի համար առավել ցանկալի վայր Լատինական Ամերիկայի, Կարիբյան ավազանի և Սահարայից հարավ գտնվող Աֆրիկայի երկրներից հարցմանը մասնակցած անձանց մեծ մասի համար։
Ընդ որում, զգալիորեն ավելացել է այն ամերիկացիների թիվը, որոնք ցանկանում են մեկնել հայրենի երկրից։ Ըստ հարցման տվյալների՝ 45 տարեկանից ցածր ամերիկացի կանանց 40%-ը ներկայում մտածում է ԱՄՆ-ից տեղափոխվելու մասին։ 2014 թվականին այս խմբի հարցվածների միայն 10%-ն է նման ցանկություն հայտնել։
Հարցումն անցկացվել է 140 երկրի 144 000 քաղաքացու շրջանում:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Իրանում ՀՀ դեսպանը ծաղիկներ է խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին
2026/04/24/ 15:53 -
Հայոց ցեղասպանության 111-րդ տարելից. համաշխարհային առաջնորդների ուղերձները
2026/04/24/ 15:27 -
Մեծ Բրիտանիայի դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդ
2026/04/24/ 15:22 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/04/24/ 15:16 -
Օսմանյան կայսրության հայերը կյանքից զրկվել են Առաջին համաշխարհային պատերազմի դժվարին պայմաններում. Էրդողան
2026/04/24/ 15:14 -
Բեռլինում անցկացվել է Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություն
2026/04/24/ 15:05 -
Թրամփի «ոսկե քարտը» ձեռք է բերել ընդամենը մեկ օտարերկրացի
2026/04/24/ 14:57 -
ԱՄՆ տեղափոխվել ցանկացողների թիվը կտրուկ նվազել է
2026/04/24/ 14:55 -
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հարցեր
2026/04/24/ 14:54 -
Ստրասբուրգում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը (տեսանյութ)
2026/04/24/ 14:50
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ