ԱՄՆ վարչակազմը դադարեցրել է Իրաքին կանխիկ դոլարի մատակարարումը և սառեցրել ռազմական համագործակցության ծրագրերը։
The Wall Street Journal-ի փոխանցմամբ՝ այս քայլը նպատակ ունի ճնշում գործադրել Իրանի կողմից աջակցություն ստացող զինված խմբավորումների վրա։
Ամերիկացի և իրաքցի պաշտոնյաների տվյալներով՝ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը վերջերս արգելափակել է մոտ 500 միլիոն դոլարի տեղափոխումը Իրաք՝ բեռնատար ինքնաթիռով։
Նշվում է, որ այդ միջոցները գոյացել էին իրաքյան նավթի վաճառքից և պահվում էին Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկում։
Վաշինգտոնի այս քայլը դիտարկվում է որպես տարածաշրջանային քաղաքականության շրջանակում ֆինանսական լծակների կիրառման օրինակ։

