ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը նախատեսում է 11.7 միլիարդ դոլար հատկացնել Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ռազմական գերազանցության պահպանման և ընդլայնման համար։
Պենտագոնի փաստաթղթում նշվում է, որ տարածաշրջանը դարձել է ռազմավարական առաջնահերթություն՝ Չինաստանի ռազմական կարողությունների աճի պայմաններում։
ԱՄՆ-ը նպատակ ունի զսպել Չինաստանին՝ զարգացնելով իր ռազմական հնարավորությունները Արևմտյան Խաղաղօվկիանոսյան հատվածում և ամրապնդելով համագործակցությունը տարածաշրջանային դաշնակիցների հետ։
Բյուջետային միջոցները կուղղվեն մի շարք ուղղությունների՝ ուժեղացված ռազմական ներկայության ապահովում, լոգիստիկ համակարգերի բարելավում, զորավարժությունների ընդլայնում և ենթակառուցվածքների զարգացում։
Նշվում է նաև, որ կարևոր տեղ է հատկացվում դաշնակից երկրների պաշտպանական կարողությունների զարգացմանն ու համագործակցության խորացմանը։
Այս քայլը դիտարկվում է որպես ԱՄՆ ռազմավարության մաս՝ գլոբալ մրցակցության պայմաններում տարածաշրջանում դիրքերի ամրապնդման համար։

