Դեղերի համար ԱՄՆ-ի մաքսատուրքերը չեն անդրադառնա ԵՄ-ի արտադրանքին․ DPA
Լուրեր |
Մայիսի 12-ին Թրամփը ստորագրեց գործադիր հրամանագիր, որով ԱՄՆ-ում դեղերի գները նվազեցվեցին 59-90%-ով։
Եվրամիությունից Միացյալ Նահանգներ ներմուծվող դեղագործական արտադրանքը կազատվի ԱՄՆ նոր մաքսային տուրքերից, հաղորդում է DPA լրատվական գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ կառավարության աղբյուրներին։
Գործակալության զրուցակցի խոսքով՝ Սպիտակ տունը հավատարիմ է ԵՄ-ից ներմուծման համար համաձայնեցված 15-տոկոսանոց մաքսային սակագնային շեմին, որը տարածվում է նաև դեղագործական արտադրանքի վրա։ Ավելի վաղ Եվրահանձնաժողովը ենթադրում էր, որ Գերմանիան և ԵՄ այլ երկրներ կազատվեն նոր ամերիկյան մաքսատուրքերից։
Սեպտեմբերի 25-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը հոկտեմբերի 1-ից 100% մաքսատուրքեր կսահմանի դեղագործական արտադրանքի վրա։ Նա հավելել էր, որ բացառություններ կարվեն այն արտադրող ընկերությունների համար, որոնք արդեն իսկ սկսել են իրենց գործարանների կառուցումն ԱՄՆ տարածքում։
Մայիսի 12-ին Թրամփը ստորագրեց գործադիր հրամանագիր, որով ԱՄՆ-ում դեղերի գները նվազեցվեցին 59-90%-ով։ Մամուլի ասուլիսում նա հայտարարեց, որ մաքսատուրքեր կսահմանի ներմուծվող դեղերի վրա, եթե ԱՄՆ-ում գները չհամապատասխանեն այլ երկրների գներին։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․