ԱՄՆ-ն չեղարկում է իրանցի պաշտոնյաների հարազատների գրին քարտերը

ԱՄՆ իշխանությունները ձերբակալել են Իրանի կանանց և ընտանիքի հարցերով նախկին փոխնախագահ Մասումե Էբթեքարի որդուն՝ Իսա Հաշեմիին։

Պետդեպարտամենտի հաղորդմամբ՝ չեղարկվել է նաև նրա մշտական բնակության կարգավիճակը (գրին քարտը)։

Հաշեմիի հետ միասին ձերբակալվել են նրա կինը և որդին։ Նրանք այժմ սպասում են արտաքսման գործընթացին։

Ըստ պաշտոնական տվյալների՝ ընտանիքը ԱՄՆ-ում բնակվում էր 2014 թվականից, իսկ գրին քարտ ստացել էր 2016-ին։

Սա նմանատիպ առաջին դեպքը չէ։ Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները չեղարկել էին նաև Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հարազատների գրին քարտերը։

Մասնավորապես, նման որոշումներ են կիրառվել գեներալ Ղասեմ Սոլեյմանիի ազգականների, ինչպես նաև Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի նախկին քարտուղար Ալի Լարիջանիի ընտանիքի անդամների նկատմամբ։