ԱՄՆ պետական բյուջեի դեֆիցիտը 2026 թվականի մարտին կազմել է 164,1 մլրդ դոլար՝ տարեկան կտրվածքով աճելով 2,2%-ով։
Չնայած եկամուտների աճին՝ մինչև 384,9 մլրդ դոլար (+4,7%), բյուջեի բացը պահպանվել է՝ պայմանավորված ծախսերի շարունակական աճով։
Հատկանշական է, որ կորպորատիվ հարկերից ստացվող մուտքերը կտրուկ նվազել են 28%-ով՝ կազմելով ընդամենը 15 մլրդ դոլար։
Միաժամանակ պետական ծախսերն աճել են 3,9%-ով՝ հասնելով 549 մլրդ դոլարի, իսկ ռազմական ծախսերը՝ 3%-ով՝ մինչև 65 մլրդ դոլար։
Այնուամենայնիվ, ավելի լայն ժամանակահատվածում պատկերն այլ է։
2026 ֆինանսական տարվա առաջին կիսամյակում դեֆիցիտը կրճատվել է 10,6%-ով՝ կազմելով 1,169 տրիլիոն դոլար։
Այս ընթացքում եկամուտներն աճել են 9,8%-ով՝ հասնելով 2,48 տրլն դոլարի, իսկ ծախսերը՝ 2,4%-ով՝ մինչև 3,65 տրլն դոլար։
Համեմատության համար՝ 2025 ֆինանսական տարվա ընդհանուր դեֆիցիտը կազմել է 1,775 տրլն դոլար, իսկ ռեկորդայինը գրանցվել է 2020-ին՝ 3,1 տրլն դոլար։
Վերջին անգամ ԱՄՆ բյուջեն հավելուրդով փակվել է 2001 թվականին։

