Վարչապետը նշել է, որ Հայաստանի անկախությունից ի վեր առաջին անգամ բոլոր սահմանային անցման կետերը վերահսկվում են ՀՀ սահմանապահ զորքերի կողմից։
Նա նաև ընդգծել է, որ արդեն շուրջ երկու տարի կա սահմանազատված և սահմանագծված 12 կիլոմետրանոց հատված Ադրբեջանի հետ սահմանին։
Ըստ նրա՝ այդ հատվածում երկու երկրների սահմանապահները ծառայություն են իրականացնում առանց ծանր զինվորական հանդերձանքի, ինչը պայմանավորված է փոխադարձ համաձայնությամբ։
Փաշինյանը նշել է, որ սահմանապահ զորքերը սովորաբար խաղաղության խորհրդանիշ են, քանի որ դրանց ներկայությունը հաճախ վկայում է հարաբերական կայունության մասին սահմանին։
Նրա խոսքով՝ Հայաստանի նպատակն է, որ երկրի սահմանների բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո։
Վարչապետը նաև հայտարարել է, որ շարունակվելու է սահմանազատման գործընթացը Ադրբեջանի հետ։

