Մինչև 2019-ի հունիսը կուտակված տաքսու տուրքերը և տույժերը կհամաներվեն
Լուրեր |
Ավելի քան 5000 ֆիզիկական անձանց մոտ կուտակվել են պետական տուրքի պարտավորություններ։
Մինչև 2019 թվականի հունիսի 29-ը ֆիզիկական անձանց կողմից մարդատար տաքսիներով ուղևորափոխադրումների համար կուտակված պետական տուրքերը և դրանց հաշվարկված տույժերը ենթակա են համաներման։ Ազգային ժողովում համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։
Նա նշեց, որ «Պետական տուրքի մասին» օրենքի նախկին խմբագրությամբ ֆիզիկական անձանց համար սահմանված էին պետական տուրքի դրույքաչափեր՝ ամսական, եռամսյակային և տարեկան ձևաչափերով։
«Նշված ժամանակահատվածում ավելի քան 5000 ֆիզիկական անձանց մոտ կուտակվել են պետական տուրքի պարտավորություններ, որոնց ընդհանուր գումարը կազմում է շուրջ 1,3 միլիարդ դրամ, որից մոտ 900 միլիոնը՝ տուրքեր, իսկ 400 միլիոնը՝ տույժեր։ Նախագծով առաջարկվում է մինչև 2019 թվականի հունիսի 29-ը ձևավորված պարտավորությունների գծով ֆիզիկական անձանց ազատել տուրքի և հաշվարկված տույժերի վճարումից»,– նշեց Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2019 թվականի հունիսից ուժը կորցրել են տաքսի ծառայությունների լիցենզավորման պետական տուրքի նորմերը, իսկ 2024 թվականից արդեն ուժի մեջ են նոր կարգավորումներ, որոնք նախատեսում են հարկային և վերահսկողական նոր մեխանիզմներ։
«Ներկայումս տաքսի ծառայությունների մեծ մասը գործում է էլեկտրոնային հարթակների միջոցով, և պետական տուրքը հաշվարկվում ու գանձվում է յուրաքանչյուր պատվերի արժեքից՝ 1,5-ից մինչև 5 տոկոս չափով»,– ասաց փոխնախարարը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Երևանում նոր տեսանկարահանող սարք է տեղադրվել
2026/04/24/ 11:37 -
Մակրոնը հայտարարել է, որ նախագահական ժամկետի ավարտից հետո կհեռանա քաղաքականությունից
2026/04/24/ 11:30 -
Իսպանիան դուրս կգա՞ ՆԱՏՕ-ից․ քննարկում՝ Պենտագոնում
2026/04/24/ 11:28 -
111 տարի. ինչպե՞ս է փոխվում Հայոց ցեղասպանության հիշողության դինամիկան
2026/04/24/ 11:17 -
Ապրիլի 24-ը խորհրդանշորեն ամփոփում է մեր ժողովրդի հավաքական տառապանքը․ Վեհափառ
2026/04/24/ 11:11 -
Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուները․ ովքեր են առաջատարները
2026/04/24/ 10:59 -
21-րդ դարում շարունակում ենք ականատես լինել ռասայական և էթնիկ անհանդուրժողականության․ ԱԳՆ
2026/04/24/ 10:52 -
Անպատժելիությունը խաթարում է արդարության հիմքերը և ծնում նոր հանցագործություններ. ՄԻՊ
2026/04/24/ 09:48 -
Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան տարանցիկ եղանակով 5 վագոն հացահատիկ կուղարկվի
2026/04/24/ 09:46 -
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում (ուղիղ)
2026/04/24/ 09:06
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ