«Անավարտ շինարարության և կառուցապատման համար նախատեսված հողամասերի գնահատում» թեմայով սեմինարը մեկ հարկի տակ էր հավաքել ոլորտի մասնագետներին, թեմայով հետաքրքրվածներին։
Սեմինարի կազմակերպիչներից մեկը «Անկախ գնահատողների ակումբն է», որը պարբերաբար հանդես է գալիս գնահատման թեմայով դասընթացներով, քննարկումներով, իրազեկում է ոլորտում տեղի ունեցող փոփոխությունների մասին ու առաջարկում լավագույն լուծումները։
Այս անգամ հայկական և վրացական կողմի միջև ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում առաջին անգամ Հայաստան էր ժամանել Վրաստանի անկախ գնահատողների համայնքը։
*գովազդ

