ABNews

Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում

Գործընկերային նյութեր | 2026/09/15 14:04

Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում

IDBank-ը, առաջինը ԱՊՀ և Հարավարևելյան Եվրոպայի տարածաշրջանում, ներկայացնում է նոր Visa Wizz Air Platinum քոբրենդային ճամփորդական քարտը։

Քարտը ստեղծվել է հայ ճանապարհորդների համար՝ համատեղելով ժամանակակից բանկային ծառայությունները, Wizz Air-ի թռիչքային հնարավորություններն ու Visa-ի արտոնյալ ծառայությունների փաթեթը։

Քարտի միջոցով ճանապարհորդները կարող են օգտվել հարմարավետ և պրեմիում դասի ծառայություններից ու արտոնություններից՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։

IDBank-ի Visa Wizz Air Platinum քոբրենդային ճամփորդական քարտը սահմանում է նոր նշաձող հարմարավետ ճանապարհորդությունների համար՝ առաջարկելով հատուկ առավելություններ․

·         20 եվրոյին համարժեք Welcome Bonus նոր քարտապանների համար, որը փոխանցվում է անմիջապես Ձեր Wizz օգտահաշվի դրամապանակին (Wizz Account wallet),

·         Անվճար Wizz Air Discount Club Standard անդամակցություն, որը հնարավորություն է տալիս ձեռք բերել ավիատոմսեր զեղչված արժեքով և օգտվել լրացուցիչ ծառայությունների համար տրամադրվող զեղչերից,

·         10% idcoin GetTransfer.com-ի միջոցով կատարված վճարումների համար,

·         Մինչև 3% քեշբեք (cashback) Wizz Air-ից կատարված գնումների համար,

·         Մինչև 1,5% քեշբեք (cashback) ռեստորաններում, սուպերմարկետներում, կացության, հագուստի և նորաձևության ոլորտներում վճարումներ կատարելիս,

·         Մինչև 1% քեշբեք այլ վճարումներից, որոնք փոխանցվում են անմիջապես Ձեր Wizz օգտահաշվի դրամապանակին (Wizz Account wallet)։

Քեշբեքերի նկատմամբ կիրառելի է ամսական առավելագույն սահմանաչափ՝ 20,000 դրամ գումարի չափով (համարժեք եվրո)՝ օրացուցային ամսվա ընթացքում կատարված քարտային գործարքների նկատմամբ։  Քեշբեքը հաշվարկվում է նվազագույն 5,000 ՀՀ դրամի չափով գործարք կատարելու դեպքում։

Անդրադառնալով քարտի բազմաթիվ առավելություններին՝ IDBank-ի էկոհամակարգի և գործընկերների հետ համագործակցության բաժնի ղեկավար Գոհար Ղուկասյանը նշեց․ «Wizz Air-ի տրամադրած առավելությունների հետ մեկտեղ՝ մեր հաճախորդները կունենան բացառիկ հնարավորություն՝ օգտվելու Հայաստանում Visa Premium դասի քարտապանների համար նախատեսված հատուկ արտոնություններից, մասնավորապես՝

  • 50% զեղչ ճամփորդական ապահովագրության և պահատեղերի վարձակալության համար,

  • մուտք օդանավակայանների բիզնես սրահներ,

  • անվճար Fast Track՝ միջազգային և Զվարթնոց օդանավակայաններում,

  • մինչև 20% զեղչ Avis ավտովարձույթի ծառայություններից օգտվելիս և Visa-ի կողմից հասանելի այլ արտոնություններ»։

Քարտի թվային տարբերակն արդեն հասանելի է, իսկ ֆիզիկական քարտը հնարավոր կլինի պատվիրել շուտով։

IDBank-ի Visa Wizz Air Platinum քոբրենդային ճամփորդական քարտի արտոնությունների և պայմանների մասին ավելի մանրամասն կարդացեք այստեղ։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

010-59-33-33

*գովազդ

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը