2003 թվականին հիմնադրված ընկերությունը տարիների ընթացքում փոքր արտադրամասից վերածվել է ժամանակակից արտադրական համալիրի։ Ընկերության զարգացման յուրաքանչյուր փուլում կարևոր տեղ են ունեցել շուկայի փոփոխվող պահանջներին համապատասխան նորարարությունները, արտադրական գործընթացների կատարելագործումն ու արտադրանքի որակի շարունակական բարելավումը։
Վերջին տարիներին ANI PRODUCT-ն իրականացրել է կաթնամթերքի արտադրամասերի լայնածավալ արդիականացում․ վերանորոգվել են արտադրական տարածքները, փոխարինվել են հոսքագծերը՝ նոր, ժամանակակից սարքավորումներով։ Այս փոփոխությունները հնարավորություն են տալիս բարձրացնել արտադրական գործընթացների արդյունավետությունը, համապատասխանել արդի տեխնոլոգիական պահանջներին և ընդլայնել արտադրատեսականին։
Այսօր ANI PRODUCT-ի զարգացման առանցքում ոչ միայն արտադրական հնարավորությունների ընդլայնումն է, այլև սպառողների փոփոխվող պահանջներին համապատասխան նոր արտադրատեսակների ստեղծումը։ Սննդի համաշխարհային շուկայում նկատվող միտումները՝ բալանսավորված սննդակարգի նկատմամբ հետաքրքրության աճը, սպիտակուցներով հարուստ սննդամթերքի պահանջարկը և տարբեր սննդային նախասիրություններին համապատասխանող արտադրանքի զարգացումը, նոր հնարավորություններ են ստեղծում նաև կաթնամթերքի ոլորտում։
Հետևելով այս միտումներին՝ ANI PRODUCT-ն աստիճանաբար ընդլայնում է իր արտադրատեսականին՝ ավանդական կաթնամթերքի՝ կաթի, մածունի, կաթնաշոռի և թթվասերի կողքին ներկայացնելով նոր արտադրատեսակներ և համային լուծումներ։
Ընկերության արտադրանքի կարևոր ուղղություններից է հունական յոգուրտների տեսականին, որն առաջարկում է տարբեր համային լուծումներ՝ ընտրության հնարավորություն ստեղծելով բալանսավորված սննդակարգին հետևող և նոր համեր նախընտրող սպառողների համար։ Տեսականին ներառում է դասական, վանիլային, օրեգանոյի և հապալասի համերով հունական յոգուրտներ։
Արտադրատեսականու վերջին նորամուծություններից է առանց լակտոզի (կաթնաշաքարի) կաթնամթերքի շարքը, որն ընդգրկում է առանց լակտոզի թթվասեր և կաթնաշոռ, ինչպես նաև հունական յոգուրտներ՝ դասական, մարակույայի, անանուխ-լայմի և ծիրանի համերով։ Նոր շարքի միջոցով ընկերությունն ընդլայնում է իր առաջարկը՝ հաշվի առնելով սննդային տարբեր նախասիրություններ և կարիքներ ունեցող սպառողների պահանջները։
Առանց լակտոզի արտադրանքի շարքը նախատեսված է հատկապես այն մարդկանց համար, ովքեր ունեն լակտոզի նկատմամբ անհանդուրժողականություն կամ նախընտրում են իրենց սննդակարգում ներառել լակտոզ չպարունակող կաթնամթերք։
«Մեզ համար կարևոր է հասկանալ, թե ինչպես են փոխվում սպառողների պահանջներն ու սննդային նախասիրությունները։ Արտադրանքի զարգացումը միայն նոր համեր կամ տեսակներ ավելացնելը չէ։ Դա նաև նոր լուծումներ գտնելն է, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը և սպառողին ավելի լայն ընտրություն առաջարկելը։ Մենք ցանկանում ենք, որ ANI PRODUCT-ի տեսականին համապատասխանի տարբեր նախասիրություններ ունեցող մարդկանց պահանջներին՝ պահպանելով որակի և վստահության նկատմամբ մեր մոտեցումը», – նշում է ընկերության գլխավոր տնօրեն Գ. Բիձյանը։
Ընկերության արտադրական գործընթացների կարևորագույն բաղադրիչներից մեկը որակի և սննդամթերքի անվտանգության վերահսկումն է։ ANI PRODUCT ում արտադրանքի որակի վերահսկումն իրականացվում է արտադրական ամբողջ շղթայում՝ հումքի ընդունումից մինչև պատրաստի արտադրանքի առաքում վաճառակետեր։ Ընկերությունն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է ISO 22000 սննդամթերքի անվտանգության կառավարման ստանդարտի HACCP համակարգի պահանջներով։
Ընկերության սեփական լաբորատորիան ներառում է մանրէաբանական և ֆիզիկաքիմիական բաժիններ։ Իրականացվում են հումքի, պատրաստի արտադրանքի և արտադրական միջավայրի մանրէաբանական հետազոտություններ, ստուգվում են արտադրանքի որակի և սննդի անվտանգության ցուցանիշները:
«Արտադրանքի որակը ձևավորվում է ամբողջ արտադրական գործընթացի ընթացքում։ Հումքի ընդունումից մինչև պատրաստի արտադրանքի վերջնական ստուգում՝ յուրաքանչյուր փուլ ունի իր տեխնոլոգիական պահանջներն ու վերահսկման մեխանիզմները։ Վերանորոգված արտադրամասերն ու նոր հոսքագծերը մեզ հնարավորություն են տալիս կատարելագործել արտադրական գործընթացները, ապահովել տեխնոլոգիական պահանջների պահպանումը և սպառողին ներկայացնել բարձրորակ և անվտանգ արտադրանք», – արտադրության գծով փոխտնօրեն Տիգրան Շալջյանը։
Ընկերության զարգացման տեսլականում կարևոր տեղ ունի նաև ռեսուրսների արդյունավետ օգտագործումն ու շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու մոտեցումը։ Դեռևս 2022 թվականին արտադրական էներգաարդյունավետության բարձրացման նպատակով ընկերությունը ներդրել է արևային կայաններ։ Այս մոտեցումն արտահայտվում է նաև ընկերության առօրյա գործունեության մեջ․ մասնավորապես՝ շուկայի զարգացման թիմի աշխատանքային մեքենաները նույնպես էլեկտրական են։
Արտադրանքի և արտադրական գործընթացների զարգացումից զատ՝ ANI PRODUCT-ը կարևորում է նաև սպառողների հետ հաղորդակցության նոր հնարավորությունների ստեղծումը։ Ընկերության թարմացված կայքը հնարավորություն է տալիս մեկ հարթակում ծանոթանալու ընկերության նորություններին, արտադրատեսականուն, ինչպես նաև հետաքրքիր ուտեստների և աղանդերի բաղադրատոմսեր մեր արտադրատեսականիով:
Սպառողների հետ կապն ամրապնդելու և նրանց համար հաճելի անակնկալներ ստեղծելու նպատակով ANI PRODUCT-ը ժամանակ առ ժամանակ նախաձեռնում է խաղարկություններ իր սպառողների համար:
2026 թվականի դեկտեմբերի 1-ից կմեկնարկի «Հաջողության համը» խաղարկությունը
Խաղարկության շրջանակում նախատեսված է խաղարկել 100 հատ խոշոր և միջին կենցաղային տեխնիկա։ Մասնակցելու համար անհրաժեշտ կլինի ձեռք բերել խաղարկությանը մասնակցող 400 գրամանոց ANI PRODUCT թթվասերը, փաթեթավորման վրա գտնել անհատական կոդը և մուտքագրել այն խաղարկության Telegram հարթակում։
100 նվեր, բազմաթիվ հնարավորություններ և հաճելի անակնկալներ․ հետևե՛ք ANI PRODUCT-ի պաշտոնական էջերին և կայքին՝ խաղարկության պայմաններին ծանոթանալու, մեկնարկը բաց չթողնելու և հաջողության ձեր հնարավորությունից օգտվելու համար։
ANI PRODUCT-ի զարգացման հաջորդ փուլը շարունակությունն է շուրջ երկու տասնամյակ ձևավորված փորձի, արտադրական կարողությունների կատարելագործման և նորարարությունների ներդրման։ Ընկերությունը նպատակ ունի շարունակել զարգացնել հայկական արտադրությունը՝ ընդլայնելով իր հնարավորությունները, արձագանքելով շուկայի փոփոխություններին և սպառողներին առաջարկելով ժամանակակից պահանջներին համապատասխանող անվտանգ, որակյալ ու բազմազան արտադրանք։
*գովազդ


