Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը կգործարկվի նախատեսված ժամկետից շուտ
Լուրեր |
Ապահովագրավճար վճարողների համար առաջին հաշվարկային ամիսը կդիտարկվի նոյեմբեր ամիսը։
Առողջության համընդհանուր ապահովագրության Հայաստանում կգործի ավելի վաղ, համապատասխան օրենքն ուժի մեջ կմտնի ստորագրման հաջորդ օրվանից։
Առողջության համընդհանուր ապահովագրության մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետի փոփոխություն ենք արել։ Այն կմտնի ուժի մեջ ստորագրման հաջորդ օրվանից։ Եվ ապահովագրավճար վճարողների համար առաջին հաշվարկային ամիսը կդիտարկվի նոյեմբեր ամիսը։ Դեկտեմբերն աշխատավարձերի ու պարգևավճարների հավելյալ հաշվարկների առումով շեղող ամիս է, դրա համար դիտարկել ենք նոյեմբեր ամիսը։ Այսինքն՝ օրենքն ուժի մեջ կմտնի դեկտեմբերին՝ ստորագրման հաջորդ օրվանից։ Որպես հաշվարկային աշխատավարձի բազա կդիտարկվի նոյեմբեր ամիսը, վճարման առաջին ամիսը կլինի մինչև հունվարի 20-ը»,-ասաց Ավանեսյանը։
Ապահովագրական փաթեթները կակտիվանան հունվարի 1-ից։
ԱԺ-ն օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունել էր դեկտեմբերի 4-ին։ Այդ նախագծով օրենքն ուժի մեջ պետք է մտներ 2026 թվականի հունվարի 1-ից։
2026 թվականից համակարգի մասնակից կդառնան 200 հազար դրամից բարձր աշխատավարձ ստացող աշխատող քաղաքացիները։ Պետության կողմից կապահովագրվեն նաև մինչև 18 և 65-ից բարձր տարիքի անձինք, 18-65 տարեկան և հաշմանդամություն ունեցող անձինք, սոցիալական անապահովության 28 և ավելի բալ ունեցող ընտանիքները։ Բնակչության մյուս խմբերը համակարգին կմիանան հաջորդ երկու տարիների ընթացքում։
Նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկման համար հանձնաժողովում ստացավ դրական եզրակացություն։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Մարտի 3-ի կարևոր լուրերը
2026/03/03/ 19:19 -
Տեսլականների համադրություն՝ դեպի ընդհանուր նպատակ․ միասնական թիմի գաղտնիքը
2026/03/03/ 18:26 -
Կառուցողական քննարկում՝ աղմուկի փոխարեն․ խոսքի ուժը թիմում
2026/03/03/ 18:18 -
Իրանից ցամաքային անցակետով երկու հայ է Հայաստան ժամանել
2026/03/03/ 18:06 -
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Օմանի ԱԳ նախարարին
2026/03/03/ 17:38 -
ԱՆՈՒՆԱ․ միջազգային հնարավորությունները՝ վերահսկելի և վստահելի ձևաչափով
2026/03/03/ 17:13 -
Աբու Դաբիի կառավարությունը կհոգա Մերձավոր Արևելքում լարվածության պատճառով արգելափակված զբոսաշրջիկների հյուրանոցային ծախսերը
2026/03/03/ 16:04 -
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԱՀ նախարարի հետ քննարկել է թոշակների բարձրացման հարցը
2026/03/03/ 16:02 -
Նոր բրենդներ ՀՀ շուկայում․ «ՖՐԻ ՍԹԱՅԼ»
2026/03/03/ 15:46 -
Մեկ օրում հայտնաբերվել են 9 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ
2026/03/03/ 15:02
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Նոր բրենդներ ՀՀ շուկայում․ «ՖՐԻ ՍԹԱՅԼ»
ԱՆՈՒՆԱ․ միջազգային հնարավորությունները՝ վերահսկելի և վստահելի ձևաչափով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 2, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 2, 2026 Թ․
TOON EXPO. նախապատրաստական փուլ