ՄԱԿ-ի ԱԽ-ը դատապարտել է Կատարում ՀԱՄԱՍ-ին ուղղված Իսրայելի հարվածը
Լուրեր |
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Կատարի մայրաքաղաք Դոհայի ուղղությամբ Իսրայելի հարվածը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Կատարի մայրաքաղաք Դոհայի ուղղությամբ Իսրայելի հարվածը, որի թիրախը պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման բարձրաստիճան անդամներն էին։ Այս մասին հաղորդվել է Խորհրդի կայքում։
«Անվտանգության խորհրդի անդամները դատապարտել են Դոհայի՝ գլխավոր միջնորդի տարածքին վերջերս կատարված հարվածները։ Նրանք խոր ափսոսանք են հայտնել քաղաքացիական բնակչության շրջանում մահերի համար»,- հայտարարել են Անվտանգության խորհրդում։ Բացի այդ, Խորհուրդը շեշտել է «լիցքաթափման կարևորությունը» և «համերաշխություն հայտնել Կատարին», միաժամանակ կոչ է արել շարունակել Կատարի, Եգիպտոսի և Միացյալ Նահանգների միջնորդությամբ իրականացվող դիվանագիտական ջանքերը՝ պատանդների ազատ արձակման և Գազայում խաղաղության հասնելու համար։
Նիստում Իսրայելի ներկայացուցիչը շեշտել է, որ Դոհայի վրա հարձակումն ուղղված է եղել ՀԱՄԱՍ-ի առաջնորդների դեմ, որոնք «օրինական քաղաքական գործիչներ, դիվանագետներ կամ ներկայացուցիչներ չէին», այլ հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման «ոգեշնչողներն ու կազմակերպիչները»։
ԱՄՆ ներկայացուցիչն էլ ընդգծել է, որ թեև Կատարի ռմբակոծությունը «չի նպաստում Իսրայելի և ԱՄՆ-ի նպատակների իրագործմանը», ՀԱՄԱՍ-ի վերացումը «արժանի նպատակ» է, և ահաբեկիչները «չպետք է ապագա ունենան Գազայում»։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․