ՄԱԿ-ի 2026-ի բյուջեն կկրճատվի 500 մլն դոլարով
Լուրեր |
ՄԱԿ-ն ավարտել է 2026-ի բյուջեի գնահատման վերանայումը: Առաջարկվում է ծախսերը կրճատել ավելի քան 500 մլն դոլարով:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը կազմակերպության անդամ-երկրներին հղած նամակում առաջարկել է 2026-ի բյուջեն կրճատել 15%-ով՝ համեմատած 2025-ի: Այս մասին, համաձայն b24.am կայքի, հայտնում է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը։
«ՄԱԿ-ն ավարտել է 2026-ի բյուջեի գնահատման վերանայումը: Առաջարկվում է ծախսերը կրճատել ավելի քան 500 մլն դոլարով», – նշվում է հաղորդագրության մեջ։
Գուտերիշը նշել է, որ ռեսուրսների բաշխման վերլուծության ժամանակ պահպանվել է հավասարակշռությունը ՄԱԿ-ի կանոնադրության երեք հենասյուների միջև՝ խաղաղություն և անվտանգություն, մարդու իրավունքներ, կայուն զարգացում։
Կրճատումները կանդրադառնան նաև խաղաղապահ առաքելությունների աջակցման բյուջեին։
Այլ առաջարկների թվում նշվում է մի շարք գործառույթների տեղափոխումը Նյու Յորքից և Ժնևից դեպի ավելի ցածր ծախսերով վայրեր։
Մինչև 2027 թվականը ՄԱԿ-ը մտադիր է դադարեցնել Նյու Յորքում երկու շենքերի վարձակալությունը։
ՄԱԿ-ի վարչական և բյուջետային հարցերի խորհրդատվական կոմիտեն կքննի այս առաջարկները շաբաթվա ընթացքում։ Այնուհետև կոմիտեն կներկայացնի առաջարկությունները Գլխավոր ասամբլեայի Հինգերորդ կոմիտեին, որտեղ բոլոր 193 անդամ-պետությունները կընդունեն վերջնական որոշում։ Սպասվում է, որ դա տեղի կունենա մինչև տարեվերջ։
Լրացուցիչ խնդիր ՄԱԿ-ի համար դարձել է ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի վերադարձը իշխանության․ նա բազմիցս հայտարարել է, որ ՄԱԿ-ը համարում է ոչ արդյունավետ կառույց և չի ցանկանում մեծ ծախսեր կատարել դրա վրա։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․