Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկին
Լուրեր |
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկին, ինչի հետևանքով օբյեկտում հրդեհ է բռնկվել։
Ռուսաստանի Լենինգրադի մարզում գտնվող Կիրիշիի նավթավերամշակման գործարանը դարձել է ռուսական նավթային ենթակառուցվածքների վրա ուկրաինական հարձակումների հերթական թիրախը, որը, ըստ Կիևի, Կրեմլն օգտագործում է Ուկրաինայում պատերազմը ֆինանսավորելու համար։
Ռուսական նավթային հսկա «Սուրգուտնեֆտեգազի» շահագործած օբյեկտը տարեկան արտադրում է մոտ 18 միլիոն տոննա հում նավթ և արտադրանքի ծավալով Ռուսաստանի երեք խոշորագույն ձեռնարկություններից մեկն է։
Ըստ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի՝ Կիրիշիի նավթավերամշակման գործարանում պայթյուններ են տեղի ունեցել, և հրդեհ է բռնկվել։ Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն հայտնել է, որ հրդեհն առաջացել է անօդաչու թռչող սարքի բեկորներից, որ հարձակումների հետևանքով քաղաքացիական անձինք չեն տուժել, հրդեհը մարվել է։ Պաշտոնյաները հրաժարվել են մեկնաբանել օբյեկտին հասցված վնասի չափը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ կիրակի առավոտյան ավելի քան 80 ուկրաինական անօդաչու թռչող սարք է որսացել։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․