ABNews

Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձը

Գործընկերային նյութեր | 2026/10/30 15:11

Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձը

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է Երևանում անցկացվող ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի Կապույտ գոտում կազմակերպված երկու պանելային քննարկումների՝ նվիրված բնության պահպանության ֆինանսավորմանը և այդ գործընթացում մասնավոր հատվածի ներգրավմանը։

Հոկտեմբերի 26-ին Բնության պահպանության միջազգային միության (IUCN) տաղավարում անցկացված առաջին քննարկման ընթացքում մասնակիցներն անդրադարձել են պետական պահպանվող տարածքներից դուրս իրականացվող բնապահպանական նախաձեռնությունների ֆինանսավորման մարտահրավերներին, կայուն ֆինանսավորման մեխանիզմների ձևավորմանը և մասնավոր հատվածի մասնակցության ընդլայնման հնարավորություններին։

Ռալֆ Յիրիկյանը ներկայացրել է Ucom-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համագործակցության փորձը՝ անդրադառնալով այն գործնական պայմաններին, որոնք անհրաժեշտ են, որպեսզի բնության պահպանությունը դառնա բիզնեսի գործունեության և երկարաժամկետ պատասխանատվության մաս։ Քննարկման առանցքային հարցերից էր նաև այն, թե ինչպես խրախուսել մասնավոր հատվածի ավելի լայն մասնակցությունը բնապահպանական ծրագրերի ֆինանսավորմանը։

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի տաղավարում անցկացված երկրորդ՝ «Ճանաչումից դեպի ռեսուրսներ․ բնության պահպանության տարբեր դերակատարների ֆինանսավորումը՝ հանուն 3-րդ թիրախի» (From Recognition to Resources: Financing the Diverse Stewards of Nature towards Target 3) խորագրով քննարկումը կազմակերպվել է FPWC-ի և IUCN-ի կողմից։

Այս քննարկումը կենտրոնացել է բնության պահպանությամբ զբաղվող պետական և ոչ պետական դերակատարների ֆինանսական հնարավորությունների ընդլայնման, երկարաժամկետ գործընկերությունների ձևավորման և ֆինանսական ռեսուրսների հասանելիության վրա։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել տեղական համայնքների, բնապահպանական կազմակերպությունների և մասնավոր հատվածի միջև համագործակցության զարգացմանը։

Որպես մասնավոր հատվածի ներկայացուցիչ՝ Ռալֆ Յիրիկյանն անդրադարձել է բնության պահպանության գործում ընկերությունների երկարաժամկետ ներգրավման կարևորությանը՝ ներկայացնելով Ucom-ի մոտեցումը, որի հիմքում ոչ միայն ֆինանսական աջակցությունն է, այլև տեխնոլոգիաների, վերականգնվող էներգիայի և մարդկային ներուժի կիրառումը։

«Բնության պահպանությունը միայն պետության կամ բնապահպանական կազմակերպությունների պատասխանատվությունը չէ։ Բիզնեսը նույնպես կարող է կարևոր դեր ունենալ՝ ներդնելով ոչ միայն ֆինանսական միջոցներ, այլև իր մասնագիտական փորձը, տեխնոլոգիաներն ու ռեսուրսները։ Ucom-ի և FPWC-ի համագործակցությունը դրա գործնական օրինակներից է։ Մենք ձգտում ենք ստեղծել երկարաժամկետ լուծումներ, որոնք իրական ազդեցություն կունենան բնության պահպանության վրա։ Համոզված եմ՝ նման գործընկերությունների հաջողված փորձը կարող է խրախուսել նաև այլ ընկերությունների՝ բնապահպանական նախաձեռնությունները դարձնելու իրենց գործունեության անբաժանելի մասը», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ucom-ի և FPWC-ի երկարամյա համագործակցության շրջանակում իրականացվել են մի շարք բնապահպանական նախաձեռնություններ՝ ներառյալ արևային էներգիայի համակարգերի տեղադրումը, վայրի բնության պահպանության համար նախատեսված տեսահսկման և մոնիթորինգի տեխնոլոգիաների ներդրումը, ինչպես նաև հեռահաղորդակցության կապի ապահովումը բնապահպանական նշանակություն ունեցող հեռավոր տարածքներում։ Ընկերության աշխատակիցները ևս ներգրավված են բնապահպանական ծրագրերում՝ մասնակցելով ծառատունկերի և այլ նախաձեռնությունների։

Երկու պանելային քննարկումներն էլ առնչվել են հոկտեմբերի 17–18-ին անցկացված Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026-ի շրջանակում բարձրացված հարցերին։ Սիմպոզիումի արդյունքում մշակված «Երևանյան գործողությունների կոչը» (Yerevan Call to Action) կարևորում է բնության պահպանության գործում տարբեր դերակատարների ճանաչումը, նրանց գործունեության համար անհրաժեշտ ռեսուրսների հասանելիությունը և կայուն ֆինանսավորման մեխանիզմների զարգացումը։

Ucom-ը հանդես է եկել որպես Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026-ի ռազմավարական գործընկեր և FPWC-ի հետ համագործակցության շրջանակում մասնակցել է նաև COP17-ի Կանաչ գոտու միջոցառումներին՝ ներկայացնելով բնության պահպանության, վերականգնվող էներգիայի և տեխնոլոգիական լուծումների ոլորտներում իրականացված նախաձեռնությունները։

*գովազդ

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը