Կոնվերս Բանկի հաճախորդներն այսուհետ կարող են Բանկի կողմից տեղաբաշխվող պարտատոմսերի աճուրդին մասնակցել Converse Mobile հավելվածով՝ առանց մասնաճյուղ այցելելու։ Այս հնարավորությունն առաջին անգամ հասանելի է «Արմլիզինգ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերի տեղաբաշխման համար։
Աճուրդը կանցկացվի 2026թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ը։ Հավելվածով հայտ կարելի է ներկայացնել աշխատանքային օրերին՝ ժամը 09։00–13։15-ը։
Ինչպե՞ս հայտ ներկայացնել
Converse Mobile-ում ընտրեք «Արժեթղթեր» բաժինը, այնուհետև՝ «Նոր պրոդուկտ» և «Արմլիզինգ»-ի պարտատոմսերը։ Նշեք պարտատոմսերի քանակն ու նախընտրած եկամտաբերությունը։
Հայտ կարելի է ներկայացնել նաև Converse Mobile-ի չատով, Բանկի մասնաճյուղերում, էլեկտրոնային փոստով՝ կցելով հայտը և անձը հաստատող փաստաթուղթը, կամ բորսայի ցանկացած անդամի միջոցով՝ amx.am։
Ինչպե՞ս է բաշխվում պարտատոմսերի ծավալը
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային տոկոսադրույքը 10.75% է։ Հայտում հաճախորդը նշում է այն եկամտաբերությունը, որով պատրաստ է ձեռք բերել պարտատոմսերը։ Աճուրդում նախ բավարարվում են ավելի ցածր եկամտաբերություն առաջարկած հայտերը՝ մինչև տեղաբաշխման ամբողջ ծավալի սպառվելը։ Հաճախորդը հայտի բավարարման վերաբերյալ ծանուցում կստանա էլեկտրոնային փոստով նույն աշխատանքային օրը՝ մինչև 16:00։
Կարևոր է նաև
Պարտատոմսերը ցուցակման կներկայացվեն Հայաստանի ֆոնդային բորսայում: Ցուցակումից հետո հնարավոր կլինի դրանք վաճառել երկրորդային շուկայում՝ գործող շուկայական գնով։ Գործող օրենսդրության համաձայն՝ բորսայում ցուցակված պարտատոմսերից մինչև 2027թ. դեկտեմբերի 31-ը ստացված տոկոսային եկամուտը չի հարկվում։
Արմլիզինգը ներգրավված միջոցները կուղղի բիզնեսների ֆինանսավորման հնարավորությունների ընդլայնմանը՝ հիմնական միջոցների ձեռքբերման, տեխնիկական վերազինման և ներդրումային ծրագրերի համար։
Պարտատոմսերի ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի 2026թ. նոյեմբերի 4-ի թիվ 1/432 Ա որոշմամբ։ Պայմաններին ծանոթացեք Կոնվերս Բանկի և Արմլիզինգի կայքերում։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք 010 511 211, այցելեք Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ գրեք [email protected] կամ [email protected] հասցեներին։
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
*գովազդ


