ABNews

Ucom-ը շարունակում է ցանցի լայնածավալ արդիականացումը՝ ընդլայնելով 5G ծածկույթն ու բարձրացնելով կապի որակը

Գործընկերային նյութեր | 2026/09/10 11:50

Ucom-ը շարունակում է ցանցի լայնածավալ արդիականացումը՝ ընդլայնելով 5G ծածկույթն ու բարձրացնելով կապի որակը

Ucom-ը շարունակում է շարժական ցանցի զարգացման և արդիականացման լայնածավալ ծրագիրը՝ հետևողականորեն ընդլայնելով 5G տեխնոլոգիայի հասանելիությունը և բարելավելով կապի որակը Հայաստանի ամբողջ տարածքում։

Ընկերության ցանցային ենթակառուցվածքի շարունակական արդիականացման արդյունքում Ucom-ն այսօր ապահովում է Հայաստանում ամենալայն 5G ծածկույթը՝ նոր սերնդի կապը հասանելի դարձնելով ոչ միայն Երևանում, այլև հեռավոր համայնքներում։ 5G ցանցն արդեն գործարկված է 48 քաղաքներում և հարյուրավոր բնակավայրերում, գլխավոր մայրուղիներում և սահմանային անցակետերում՝ կայուն շարժական կապը հասանելի դարձնելով բնակչության 94.6 տոկոսի համար։

Ցանցի զարգացումը ներառում է ոչ միայն 5G նոր կայանների տեղադրում այլև գործող ենթակառուցվածքի փուլային արդիականացում, թողունակության ավելացում և ցանցի աշխատանքի օպտիմալացում։ Այս աշխատանքները հնարավորություն են տալիս միաժամանակ սպասարկել տվյալների աճող հոսքը, ապահովել ավելի բարձր արագություններ և պահպանել կապի կայունությունը՝ հատկապես բարձր ծանրաբեռնվածությամբ տարածքներում։

«Ucom-ի համար 5G-ի զարգացումը քարտեզի վրա նոր ծածկույթ ավելացնելու մասին չէ։ Մարդիկ այսօր ավելի շատ են օգտագործում շարժական ինտերնետը աշխատանքի, կրթության, ժամանցի, ճանապարհորդության և ամենօրյա ծառայությունների համար, և ցանցը պետք է զարգանա այդ փոփոխություններից առաջ։ Այդ պատճառով մենք շարունակաբար ներդրում ենք կատարում ոչ միայն ծածկույթի ընդլայնման, այլև ամբողջ ցանցի որակի և կարողությունների բարձրացման ուղղությամբ։ Մեր նպատակն է ստեղծել ենթակառուցվածք, որը պատրաստ կլինի ոչ միայն այսօրվա, այլև առաջիկա տարիների թվային պահանջներին»,– ասել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ucom-ի ցանցի զարգացման ռազմավարության կարևոր ուղղություններից է նաև համագործակցությունը համաշխարհային տեխնոլոգիական առաջատարների հետ։ Ընկերությունը շարունակում է համագործակցությունը Nokia-ի հետ՝ հաջորդ սերնդի հեռահաղորդակցական տեխնոլոգիաների, այդ թվում՝ 5G-ի հետագա զարգացման, ցանցերի ավտոմատացման, արհեստական բանականության կիրառման և ապագայի ինքնավար ցանցային լուծումների ուղղությամբ։ Լայնածավալ տեխնիկական աշխատանքների շնորհիվ

Ucom-ի և Nokia-ի համագործակցությունը միտված է ոչ միայն գործող ցանցի տեխնիկական հնարավորությունների ընդլայնմանը, այլև այնպիսի ենթակառուցվածքի ձևավորմանը, որը կարող է արագ հարմարվել տվյալների սպառման աճին, նոր թվային ծառայությունների զարգացմանն ու ապագա տեխնոլոգիական պահանջներին։

#գովազդ

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը