Ucom-ի ապագայի կապը, տիեզերական կրթությունը, AI միլիարդատերերն ու նոր ռեալիթի շոուն
Լուրեր |
Նորարարություն, արհեստական բանականություն
Ucom լուրեր
Ucom-ը տարին ավարտում է կարևոր հաջողությամբ։ 5G կապը հասանելի են դարձրել Հայաստանի բնակչության 94.5 տոկոսին։ 2026-ի նպատակը՝ այդ թիվը 97 տոկոսի հասցնելն է։ Ucom-ի գլխավոր տնօրենը վստահ է, ապագայի կապը հասանելի է լինելու ամենուր։ 5G-ն տալիս է կայուն ու արագ ինտերնետ, նոր հնարավորություններ թե՛ բաժանորդների և թե՛ բիզնեսների համար։ Յուրաքանչյուրը, ով ցանկանում է ունենալ ավելի արագ ու հզոր կապ, կարող է միանալ Ucom-ին՝ պահելով իր գործող հեռախոսահամարը։
Տիեզերական գիտելիքը հասել է երևանյան երկու դպրոց՝ Երիցյանի անվան վարժարան և «Արեգնազան» կրթահամալիր։ Ucom-ի աջակցությամբ CIPR Aerospace-ը իր «Տիեզերք 1.0» ծրագրով աշակերտներին հնարավորություն է տալիս ծանոթանալ տիեզերական ինժեներիային։ Ucom-ը աջակցում է, որպեսզի Հայաստանը աստիճանաբար զբաղեցնի իր տեղը համաշխարհային տիեզերական քարտեզի վրա:
AI լուրեր
2022-ից սկսած, երբ ուժգնացավ Արհեստական բանականության մրցավազքը, հայտնվեցին մասնավոր ԱԲ ընկերություններ։ Դրանց հետ միասին էլ նոր միլիարդատերեր։ Միայն 2025-ին մասնավոր ԱԲ ընկերություն հիմնադրելուց հետո, 29 նոր միլիարդատեր է հաշվառվել։ Նրանց համատեղ կարողությունը կազմում է 71 միլիարդ դոլար։
Հնդկաստանում ԱԲ-ն օգնում է ֆերմերներին բարձրացնել բերքատվությունը։ Փորձնական մի հավելվածում չատբոտերը կանխատեսում են եղանակը, հողի բերքատվությունը և առաջարկում են առավել բարենպաստ ժամանակ ցանք կատարելու համար։ Դրանք անգամ օգնում են վնասատուների դեմ պայքարում։
Google-ը 2026 թվականին կթողարկի առաջին AI ակնոցները։ Դրանք լինելու են երկու տեսակ՝ առանց էկրանի, որտեղ կլինեն ներկառուցված բարձրախոսներ, խոսափող ու տեսախցիկ ու թույլ կտան օգտվել Gemini ԱԲ-ից միայն ձայնով։ Էկրանով, որտեղ ոսպնյակներում կլինի փոքր դիսփլեյ՝ անձնական տեղեկություն ցույց տալու համար: Ակնոցների դիզայնը և հարմարավետությունը ապահովելու են Samsung-ը, Gentle Monster-ը եւ Warby Parker-ը։
Վեց արհեստական կերպար պայքարում է գոյատևելու համար։ Հեռարձակվել է, աշխարհում առաջին ռեալիթի շոուն, որն ամբողջությամբ ստեղծվել է Արհեստական բանականության միջոցով բրիտանական ստուդիայի կողմից։ Այս կերպարները կարող են հայտնվել այնպիսի վտանգավոր իրավիճակներում, որոնք իրական մարդկանց համար թույլատրելի չէին լինի։
Հետաքրքիր լուր
Նոր տարին նոր սմարթֆոնով և նոր հեռուստացույցով սկսելու համար Ucom-ը ամանորյա առաջարկ ունի։ Unity սակագնային պլանին 12 ամսով բաժանորդագրվողները կարող են ձեռք բերելMotorola Moto G35 սմարթֆոնը՝ 70% զեղչով և Xiaomi TV A Pro 2025 55"՝ 50% զեղչով։ Ու չնայած նրան, որ առաջարկը գործում է մինչև 2026 թվականի հունվարի 31-ը, սարքավորումների քանակը սահմանափակ է։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
ԵՄ-ն սահմանել է Ուկրաինային տրամադրվող 90 մլրդ եվրոյի օգտագործման պայմանները
2026/04/23/ 16:59 -
Մերձավոր Արևելքի լարվածությունը նվազեցրել է եվրոգոտու արտադրությունը և բարձրացրել գները
2026/04/23/ 16:56 -
Դատարանը երկու ամսով երկարաձգել է Բագրատ Սրբազանի կալանքը
2026/04/23/ 16:53 -
Ռուսաստանում աճել է միլիարդատերերի թիվն ու կարողությունը՝ պատերազմի և պատժամիջոցների ֆոնին․ ովքեր են առաջատարները
2026/04/23/ 16:22 -
«Պատիվ ունեմ» ծրագրով տարկետման շեմը կիջեցվի
2026/04/23/ 16:20 -
2027-ից կգործեն օդի որակի գնահատման նոր չափանիշներ և մոնիթորինգի համակարգ
2026/04/23/ 16:15 -
Մայքլ Ջեքսոնի պաշտամունքային ձեռնոցը աճուրդի է հանվել․ հայտնի է նախնական գինը
2026/04/23/ 15:51 -
«Դրուժբա» խողովակաշարով նավթի մատակարարումը վերսկսվել է Սլովակիա
2026/04/23/ 15:48 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում ապրիլի 24-ին
2026/04/23/ 15:29 -
Ինչ է սպասվում Կասկադին․ միլիարդների ներդրումներ․ 5 կարևոր լուր՝ Կառավարության նիստից
2026/04/23/ 15:17
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․