ABNews

Ucom-ը՝ COP17-ում․ տեխնոլոգիաները՝ հանուն բնության պահպանության

Գործընկերային նյութեր | 2026/10/28 15:33

Ucom-ը՝ COP17-ում․ տեխնոլոգիաները՝ հանուն բնության պահպանության

COP17-ում Ucom-ը ներկայացնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հետ համագործակցության արդյունքները՝ արևային էներգիայից մինչև արհեստական բանականությամբ աշխատող մշտադիտարկման համակարգեր։ Համատեղ ծրագրերի շրջանակում Հայաստանում տեղադրվել է 18 արևային կայան, տնկվել շուրջ 40 հազար ծառ, ներդրվել բնության պահպանությանն ուղղված տեխնոլոգիական լուծումներ։

Բնապահպանական նախաձեռնություններին միանալու հնարավորություն Ucom-ն առաջարկում է նաև իր բաժանորդներին։ Green սակագնային պլանի յուրաքանչյուր ակտիվացումից 200 դրամ կուղղվի FPWC-ի բնապահպանական ծրագրերին, իսկ մինչև 2027 թվականի մարտի 31-ը Ucom-ը կհամապատասխանեցնի այդ գումարին՝ կրկնապատկելով ներդրումը։ Հավաքված միջոցները կծառայեն անտառապատմանը, կենսաբազմազանության պահպանությանն ու էկոկրթական ծրագրերի իրականացմանը։

*գովազդ

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը