Ucom-ը և Արևորդի ՀԿ-ն արևային կայան են տեղադրել Եղեգնաձորի մշակույթի կենտրոնում
Լուրեր |
Նոր տեղադրված արևային կայանի շնորհիվ զգալիորեն կկրճատվեն էներգետիկ ծախսերը․
Ucom-ի աջակցությամբ՝ Արևորդի ՀԿ-ն Եղեգնաձորի մշակույթի կենտրոնում տեղադրել է 15 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան։
Նոր տեղադրված արևային կայանի շնորհիվ զգալիորեն կկրճատվեն էներգետիկ ծախսերը․ կենտրոնը հնարավորություն կունենա գործելու նաև տարվա ցուրտ ամիսներին, ինչպես նաև ընդլայնելու մշակութային գործունեությունը՝ ապահովելով համայնքի կյանքում երեխաների ու երիտասարդների ակտիվ ներգրավվածությունն ու նրանց ստեղծագործական զարգացումը:

Եղեգնաձորի Մշակույթի կենտրոնը քաղաքի միակ տարածքն է, որտեղ անցկացվում են մշակութային միջոցառումներ: Այստեղ են գործում նաև Վայոց ձորի մարզային գրադարանը և մի շարք մշակութային խմբակներ: Ֆինանսական միջոցների սղության պատճառով կենտրոնը տարիներ շարունակ ձմռանը փակ է եղել:
«Մենք Ucom-ում ամեն ինչ անում ենք կայուն էներգիան ամենուրեք հասանելի դարձնելու համար՝ Վայոց ձորում արդեն հինգերորդ արևային կայանն ենք տեղադրում։ Մշակույթը և արվեստը անչափ կարևոր են երիտասարդների կրթության համար, և մենք ուրախ ենք, որ կանաչ տեխնոլոգիաները նպաստելու են այդ ոլորտի զարգացմանը», — ասել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Շնորհակալություն ենք հայտնում Ucom ընկերությանը՝ մշակույթի կենտրոնում նման կարևոր և արդիական ներդրում կատարելու համար։ Արևային կայանի տեղադրումը թույլ կտա կենտրոնին դառնալ ինքնաբավ, ինչը կնպաստի շենքի պահպանությանն ու միջոցառումների բարձր մակարդակով կազմակերպմանը՝ համայնքի մշակութային կյանքի զարգացման համար» - նշել է Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը։
«Մենք հավատում ենք, որ նման նախաձեռնությունները ոչ միայն նպաստում են շրջակա միջավայրի պահպանմանը, այլև երկարաժամկետ ներդրում են համայնքների սոցիալական ու մշակութային կենսունակության մեջ», — նշել է Արևորդի ՀԿ-ի տնօրեն Սոնա Քալանթարյանը։
Ucom-ի և Արևորդի ՀԿ-ի համագործակցության երեք տարիների ընթացքում արդեն տեղադրվել է 14 արևային կայան՝ Հայաստանի տարբեր մարզերի մանկապարտեզներում, համայնքային նշանակության շենքերում և ենթակառուցվածքներում, խթանելով բնապահպանական կայունությունն ու տնտեսական արդյունավետությունը։
*գովազդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․