Ucom և Nokia. Ինքնավար ցանցերը և արհեստական բանականության կիրառությունը 6G-ի համար
Լուրեր |
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և Nokia-ի բջջային ցանցերի Եվրոպայի շուկայի ղեկավար, ավագ փոխնախագահ դոկտոր Ռոլֆ Վերները հոկտեմբերի 14-ին, Silicon Mountains 2025՝«Արհեստական բանականության անատոմիան»տեխնոլոգիական գագաթնաժողովի շրջանակումստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր՝ «Ինքնավար ցանցերը և արհեստական բանականության կիրառությունը 6G-ի համար» թեմայով։
Ucom-ը և Nokia-ն հանձն են առել կիսելու իրենց ռազմավարական տեսլականը 6G տեխնոլոգիայի ապագա զարգացման ուղղությամբ՝ խորացնելով համագործակցությունը հեռահաղորդակցության ոլորտում և դառնալով նոր տեխնոլոգիական աշխարհի նորարարության առաջատար մասնակից։
Հուշագրի համաձայն, ընկերությունները կհամագործակցեն հաջորդ սերնդի ինքնավար ցանցերի ճարտարապետության, ցանցերում արհեստական բանականության կիրառությունների և համատեղ դաշտային փորձարկումների իրականացման ուղղությամբ՝ մշակված հայեցակարգերը ստուգելու համար: Նրանք նաև կանցկացնեն առաջատար լաբորատոր և/կամ դաշտային փորձարկումներ 6G ցանցերի համար և ձեռք բերված փորձը կներդնեն 6G ստանդարտների մշակման մեջ՝ 3GPP ստանդարտների շրջանակներում։
«Ucom-ում մենք համոզված ենք, որ ապագան կառուցվում է հենց այսօր․ ինքնավար ցանցերը և արհեստական բանականության կիրառումը 6G-ի համար դառնալու են կապի նոր իրականության հիմքը։ Nokia-ի հետ այս համագործակցությունը մեզ հնարավորություն կտա համատեղ մշակել նորարարական լուծումներ և արագացնել թվային փոխակերպումները Հայաստանում։ Մենք բարձր են գնահատում այն, որ մեր երկարաժամկետ և արդյունավետ համագործակցությունը Nokia-ի հետ նոր փուլ է մտնում՝ նոր հնարավորություններ ստեղծելով աճի համար։ Այս բոլոր նորարարությունների նպատակը մեր հաճախորդների համար արհեստական բանականության տրամարդած ամենավերջին լուծումները ներդնել է և նրանց կյանքը հեշտացնելը», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Մենք 6G-ի զարգացման համար աշխատում ենք արդեն մի քանի տարի՝ ղեկավարելով հետազոտական նախագծեր Եվրոպայում և աշխարհում։ ԱԲ-ն 6G-ի բնական մասն էկազմում, որովետև ԱԲ-ն կարող է ցանցերի ռադիո հասանելիությունը դարձնել ավելի ինքնավար և խելացի՝ մեծացնելով կատարողականությունը, արդյունավետությունը, անվտանգությունը, կայունությունը և ստեղծելով նոր հնարավորություններ։ Մեզ համար շատ կարևոր է նորարարություններն իրագործել Ucom-ի պես կարևոր հաճախորդների հետ, փորձարկել այն, ինչ մշակել ենք մեր լաբորատորիաներում և միասին ստեղծել նոր բիզնես հնարավորություններ՝ հարմարեցված համապատասխան շուկաների կարիքներին», - ասել է Nokia-ի ավագ փոխնախագահ և Եվրոպայի բջջային ցանցերի ուղղության ղեկավար Ռոլֆ Վերները։
Նշենք, որ Հայաստանում 5G անցման պատրաստ ցանցի արդիականացման նպատակով 2024 թվականին պաշտոնական համաձայնագիր կնքվեց Ucom–ի և Nokia-ի միջև։ Այս ընթացքում Nokia-ն թարմացրել է Ucom-ի ֆիքսված և բջջային ցանցերի հիմնական ենթակառուցվածքները՝ ներդնելով նոր բարձր թողունակությամբ IP տրանսպորտային ցանց, ինչը բարելավել է բջջային և ֆիքսված օգտատերերի փորձառությունը՝ ապահովելով տվյալների ավելի արագ և հզոր փոխանցում:
Արդյունքում Ucom-ն ունի ամենալայն 5G ցանցը, և Հայաստանի բնակչության ավելի 91․2 տոկոսը հնարավորություն ունի օգտվելու արագ և հուսալի շարժական ինտերնետից։
Silicon Mountains 2025 գագաթնաժողովի շրջանակում մեկ տասնյակից ավելի միջազգային հեղինակավոր փորձագետներ բացահայտեցին, թե ինչպես են ալգորիթմներն ու նեյրոնային ցանցերը ձևավորում նորարարություններ, ինչու է մարդկային գործոնը մնում առանցքային՝ նույնիսկ ամենաավտոմատացված միջավայրում, ինչ դեր ունեն տվյալները բիզնեսի արդյունավետության բարձրացման գործում և արհեստական բանականության կառուցվածքին ու գործառույթներին վերաբերող այլ հարցեր։ Այն արդեն 6-րդ տարին է կազմակերպվում է ՏՀՏ գործատուների միության կողմից, միջոցառմանը աջակցում է ՀՀ ԲՏԱ նախարարությունը, իսկ Ucom-ն վերջին 3 տարին հանդես է գալիս որպես գագաթնաժողովի պլատինե գործընկեր։
*գովազդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հարցեր
2026/04/24/ 14:54 -
Ստրասբուրգում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը (տեսանյութ)
2026/04/24/ 14:50 -
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են այցելել ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետները
2026/04/24/ 14:48 -
«Պատմական հիշողությունը պահանջում է մշտական զգոնություն»․ Հունաստանի նախագահ
2026/04/24/ 14:46 -
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը այցելել է Ծիծեռնակաբերդ
2026/04/24/ 14:25 -
Եղանակային ծայրահեղ երևույթներ են կանխատեսվում․ Էլ-Նինյոն վերադառնում է
2026/04/24/ 14:17 -
Ֆրանսիան հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերին. Մակրոն
2026/04/24/ 14:14 -
Եվրախորհրդարանում կքննարկվի Հայաստանի ժողովրդավարական դիմակայունության վերաբերյալ բանաձև
2026/04/24/ 13:28 -
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում քաղաքացու դի է հայտնաբերվել
2026/04/24/ 13:26 -
ԵՄ-ն քննարկում է ծովային առաքելությունների ուժեղացումը Հորմուզի նեղուցում
2026/04/24/ 13:25
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ