Ամենալայն 5G ծածկույթի ապահովում, Uplay հարթակի գործարկում, Cerillion-ի ներդնում․ Ucom-ն ամփոփում է 2025 թվականը
Լուրեր |
Ucom-ն ամփոփում է 2025 թվականը՝ ներկայացնելով հաճախորդների լավագույն փորձառության ապահովման և շարունակական նորարարությունների ուղղությամբ գրանցված արդյունքները։
2025 թվականին, որպես կոնվերգենտ ծառայություններ մատուցող առաջատար օպերատոր, Ucom-ը շարունակել է ակտիվ թվային փոխակերպման ռազմավարությունը՝ գրանցելով մի շարք առանցքային ձեռքբերումներ, այդ թվում՝ ամենալայն 5G ծածկույթի ապահովումը։ Նպատակ ունենալով հաճախորդների համար ձևավորել միասնական և հարմարավետ թվային էկոհամակարգ՝ Ucom-ը հաստատել և խորացրել է ռազմավարական համագործակցություններ ոլորտի առաջատար ընկերությունների՝ Nokia-ի, MediaKind-ի և Cerillion-ի հետ։
Այդ համագործակցությունների արդյունքում հիմք է դրվել արհեստական բանականության ներդրմանը՝ հաճախորդների հեռահար սպասարկման ծրագրային լուծումներում, գործարկվել է Uplay ժամանցային հարթակը, ինչպես նաև մեկնարկել է հաշվարկային համակարգի թվային վերափոխման գործընթացը։ Լայնածավալ տեխնիկական աշխատանքների շնորհիվ 5G ցանցն արդեն գործարկված է 48 քաղաքներում և ավելի քան 600 բնակավայրերում, գլխավոր մայրուղիներում և սահմանային անցակետերում՝ կայուն շարժական կապը հասանելի դարձնելով բնակչության 94.5 տոկոսի համար։
Շարունակելով թվային փոխակերպման իր ծրագրերը՝ Ucom-ը ներկայացրել է UPlay-ի՝ նորարարական հեռուստատեսային (TV) և մեդիա հարթակը, որը վերափոխում է ժամանցի ոլորտը Հայաստանում։ UPlay նոր TV և մեդիա հարթակում մեկ օգտահաշվով կարելի է ծառայությունից միաժամանակ օգտվել մինչև 5 սարքով։ Բացի առաջարկվող ավելի քան 200 հեռուստաալիքներից, որոնք միավորված են թեմատիկ փաթեթներում, UPlay-ը ներառում է հայկական և միջազգային ֆիլմերի հարուստ տեսադարան։
Կայանների արդիականացման գործընթացին զուգահեռ շարունակել է աճել և ընդլայնվել Ucom-ի ֆիքսված կապի ցանցը․ 2025 թվականին արագ և որակյալ տան ինտերնետի և հեռուստատեսային ծառայությունները հասանելի դարձան նաև Եղվարդ քաղաքի և Երևանի ևս չորս թաղամասերի բնակիչներին։ Արդյունքում, 2025 թվականի 3-րդ եռամսյակի տվյալներով Ucom-ը պահպանել է առաջատար դիրքը ֆիքսված ինտերնետ կապի շուկայում՝ գրանցելով բաժանորդների 4․0 տոկոս և եկամուտների 7․3 տոկոս աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Ընկերության Ֆիքսված կապի շուրջ 144 000 բաժանորդների գերակշիռ մասը՝ ավելի քան 75 տոկոսը, արդեն օգտվում է ժամանակակից լուծումներով կոնվերգենտ ծառայություններից՝ գնահատելով միասնական փորձառության հարմարավետությունը։ Նույն ժամանակահատվածում շարժական կապի բաժանորդների թիվն աճել է 7 տոկոսով 2024 թվականի 3-րդ եռամսյակի համեմատ՝ հասնելով 754․515-ի։
Ընկերության շահույթը՝ նախքան մաշվածության, տոկոսային ծախսերի և շահութահարկի նվազեցումը (EBITDA) կազմել է 13 մլրդ 813 մլն դրամ՝ 2025թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի համար։ Ընկերության EBITDA մարժան նույն ժամանակահատվածի համար կազմել է 46 տոկոս:
«2025-ը մեզ համար դարձավ բեկումնային տարի։ Մեկ տարվա ընթացքում մենք կարողացանք ոչ միայն ապահովել ամենալայն 5G ծածկույթի ներդնումը, այլև հաստատել նոր համագործակցություններ, որոնք Հայաստան են բերում ժամանակակից հեռահաղորդակցության լավագույն միջազգային ստանդարտները։ Տեխնոլոգիական առաջխաղացումները ենթադրում են նաև նոր պատասխանատվություն՝ մատուցելու առավել որակյալ կապ և առավել անհատականացված փորձառություն՝ մեր յուրաքանչյուր բաժանորդին։ Մենք շարունակելու ենք խթանել նորարարությունները՝ նպաստելով Հայաստանի թվային զարգացմանը և մրցունակության բարձրացմանը», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
2025 թվականին Ucom-ն ստացել է ISO 37001 և ISO 37301:2021 ստանդարտի միջազգային հավաստագրեր՝ կոռուպցիայի և կաշառակերության հակազդման և համապատասխանության կառավարման ոլորտներում։ Սա վկայում է ընկերության հետևողական քայլերի մասին՝ ուղղված օրինականության, էթիկայի և թափանցիկության սկզբունքներին համապատասխան գործելակերպի հաստատմանը։ 2025 թվականին Ucom-ը՝ իր Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում, իրականացրել է բազմաթիվ ծրագրեր իր հիմնական ռազմավարական ուղղություններով՝ «կանաչ» նախաձեռնություններ, տեխնոլոգիական նորարարություններ և երիտասարդների ու համայնքների զարգացում։
2026 թվականին Ucom-ը կշարունակի սահմանել զարգացման նոր նշաձող՝ զարգացնելով ցանցերը, ընդլայնելով կրթական ու համայնքային նախաձեռնությունները և ներդնելով տեխնոլոգիական լուծումներ, այդպիսով Հայաստանի բնակչության համար երկարաժամկետ զարգացում և կայուն ծառայությունների մատչելիություն ապահովելու և Հայաստանի թվային ապագայում շարունակական ներդրում ապահովելու համար։
*գովազդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Տեխնոլոգիական ոլորտի տաղանդավոր մասնագետները՝ աշխատաշուկայի կարևոր մաս
2026/01/16/ 18:53 -
ԱրարատԲանկը «4090 Բարեգործական» հիմնադրամի գործունեության ամփոփիչ միջոցառման գլխավոր հովանավորն է
2026/01/16/ 17:43 -
ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, ստվերում շրջանառվող օղիների և ծխախոտային արտադրանքի դեպքեր
2026/01/16/ 17:12 -
Կասեցվել է «Արտբեն» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքի գործունեությունը
2026/01/16/ 17:07 -
Կառավարությունում շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի փոփոխությունների քննարկումները
2026/01/16/ 17:02 -
Աճուրդի է հանվել Թուփաք Շաքուրի ամենավաղ հայտնի ձայնագրություններից մեկը՝ 1988 թվականից
2026/01/16/ 16:54 -
2025 թվականը կրիպտոշուկայում․ ռեկորդային աճ, մակրոռիսկեր և անցում ինստիտուցիոնալ փուլ
2026/01/16/ 16:13 -
Ազատազրկման փոխարեն ծառայություն և վճար՝ 27-37 տարեկան հետախուզման մեջ գտնվողների համար․ նախագիծ
2026/01/16/ 14:11 -
Մաքսատուրքի վերադարձ՝ էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների համար․ ծրագրի շահառուները
2026/01/16/ 13:21 -
Կասեցվել է «Սոֆյա Կաթ»-ի թթվասերի արտադրությունը
2026/01/16/ 13:17
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 14, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 15, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 14, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 14, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 13, 2026 Թ․