ABNews

Թուրքիան Հայաստանի հետ երկխոսությունը շարունակում է Ադրբեջանի հետ համակարգմամբ. Ֆիդան

Լուրեր | 2026/06/08 17:26

Թուրքիան Հայաստանի հետ երկխոսությունը շարունակում է Ադրբեջանի հետ համակարգմամբ. Ֆիդան

Թուրքիան շարունակում է երկխոսությունը Հայաստանի հետ՝ Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ և աջակցում է Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Այս մասին Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների եռակողմ հանդիպումից հետո:

Խաղաղության պայմանագրի ակնկալիք և «Բաքվի մտահոգությունները»

Հաքան Ֆիդանն ընդգծել է, որ Անկարան ակնկալում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում՝ «առանց որևէ հապաղման»։ Միևնույն ժամանակ, Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ գործընթացի հաջողության համար «Ադրբեջանի օրինական և հիմնավորված մտահոգությունները պետք է փարատվեն»։

«Թուրքիան կանի հնարավոր ամեն ինչ Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու համար: Կողմերի ցուցաբերած քաղաքական կամքը տարածաշրջանի համար հնարավորությունների կոնկրետ պատուհան է բացել», - հայտարարել է Ֆիդանը:

Չորս տարվա առաջընթացը

Անդրադառնալով երկկողմ ձևաչափին՝ Թուրքիայի ԱԳ նախարարն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ վերջին չորս տարիների ընթացքում (2022-2026 թթ.) Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում զգալի առաջընթաց է գրանցվել։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը