Թումանյանի թանգարանը ժամանակավորապես գործում է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնում․ Անդրեասյանը ծանոթացել է կրթական ծրագրերին
Լուրեր |
Թումանյանի թանգարանը ժամանակավորապես գործում է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնում․ Անդրեասյանը ծանոթացել է կրթական ծրագրերին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն, որտեղ ժամանակավորապես գործում է Հովհաննես Թումանյանի թանգարանը՝ հաշվի առնելով, որ թանգարանի տարածքում վերակառուցման աշխատանքներ են ընթանում:
Թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել ցուցանմուշներին, ցուցադրման պայմաններին:
ԿԳՄՍ նախարարը հետաքրքրվել է այցելուների, մասնավորապես՝ դպրոցահասակների հաճախելիությամբ, իրականացվող և նախատեսվող կրթական ծրագրերով: Լուսինե Ղարախանյանի խոսքով՝ թանգարանն իրականացնում է տարաբնույթ կրթական ծրագրեր տարբեր տարիքային խմբերի երեխաների համար, հաջողությամբ իրականացվել է «Ամառային դպրոց» ծրագիրը՝ 6-10 տարեկանների համար: Նա նաև իրազեկել է, որ թանգարանը կրթական ծրագրերով այցելում է նաև մարզային դպրոցներ, ինչպես նաև թանգարանային միջավայրում կազմակերպում է դպրոցական նախագծային աշխատանքների ցուցադրություններ: Քննարկվել է ավելի բարձր տարիքային խմբի աշակերտների ներգրավելու անհրաժեշտությունը՝ Թումանյանի հրապարակախոսությունը հնարավորինս հանրահռչակելու նպատակով:

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Հովհաննես Թումանյանի թանգարանի աշխատակազմին հետաքրքիր ու բազմազան ծրագրերի իրականացման համար՝ ընդգծելով, որ նրանց հետևողական ջանքերի շնորհիվ թանգարանի գործունեությունն անխափան ապահովվում է. «Ձեր ամենօրյա աշխատանքով ապացուցում եք, որ անկախ պայմաններից՝ հնարավոր է արդյունավետորեն ապահովել թանգարանի գործունեության շարունակականությունը: Դա թիմային աշխատանքի և գործի նկատմամբ բարձր պատասխանատվության արդյունք է, և ԿԳՄՍ նախարարությունն էլ ձեր կողքին է՝ մշտապես աջակցելու թանգարանի անխափան գործունեությանը»:
Առաջիկա խոշոր նախաձեռնություններից թանգարանի տնօրենը մատնանշել է Ավետիք Իսահակյանի 150-ամյակի շրջանակում հոկտեմբերին կայանալիք «Արի, Ավո ջան, արի» խորագրով ցուցադրությունը: Նախատեսվում են հրատարակչական, թարգմանական լայնածավալ աշխատանքներ, հեքիաթագրության գիտաժողովի կազմակերպում և այլն:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․